Լրահոս
Օրվա լրահոսը

Այն փութաջանությունը, որով Շարմազանովը արձագանքեց Սահակաշվիլու հակառուսական հայտարարություններին, մեղմ ասած, տխուր է

Սեպտեմբեր 27,2013 11:52

Ուշագրավ է, որ Սահակաշվիլու՝ Ռուսաստանի հասցեին հնչեցված «թթու» խոսքերը հերքելու հարցում իրենց օպերատիվությամբ հետ չմնացին նաեւ ՀՀ իշխանությունները։ Ընդամենը ժամեր անց ՀՀԿ խոսնակ Է. Շարմազանովը շտապեց հայտարարել, թե իրենք որքան բարձր են գնահատում ԵԱՀԿ միջնորդ երկրների, եւ, բնականաբար, առաջին հերթին Ռուսաստանի ջանքերը Ղարաբաղի հարցի կարգավորման գործում։

Մի կողմ թողնելով այն հանգամանքը, թե ով է Սահակաշվիլին, թե նրա պաշտոնավարման ընթացքում որքանով է Վրաստանը վարել հակահայկական քաղաքականություն, փորձենք հասկանալ՝ արդյոք նրա ասածը ճիշտ չէ։ Ընդամենը վերջին երեք ամսվա ընթացքում Ադրբեջանին հարձակողական նշանակության զենքի վաճառքի երկու խոշորագույն գործարքները եւ դրան զուգահեռ Հայաստանում սեփական ռազմաբազայի ամրապնդման աշխատանքները ցույց են տալիս, որ Ռուսաստանը մի ձեռքով Ադրբեջանին է զինում, մյուսով ուժեղացնում Հայաստանի ռազմական պոտենցիալը։ Հարց է ծագում՝ որն է նպատակը, եթե ոչ հակամարտությունն ինքնին։

Եվ այն փութաջանությունը, որով Շարմազանովը արձագանքեց Սահակաշվիլու հակառուսական հայտարարություններին, մեղմ ասած, տխուր է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նույն Շարմազանովը եւ նրա գործընկերները երեկ՝ ողջ օրը, բերանները ջուր առած, այդպես էլ որեւէ բառ անգամ չասացին իրենց գործընկերոջ, ՀՀ քաղաքացու, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վրա ռուսական «էֆեսբեշնիկների» հարձակման կապակցությամբ։ Լավ հասկացանք, որ չեք կարող ռուսների հասցեին որեւէ «թթու» բառ ասել, բայց գոնե լռե՛ք, երբ ձեր փոխարեն դա անում է հարեւան երկրի ղեկավարը։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30