Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրանտ Մելիք-Շահնազարյան. «Ադրբեջանը հետաքրքրված է Մինսկի խմբի ձեւաչափի քայքայմամբ»

Սեպտեմբեր 27,2013 11:48

Այսօր «Տեսակետ» ակումբում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը անդրադարձավ հայ-ադրբեջանական հակամարտությանը: Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով`վերջին շրջանում բանակցային գործընթացը փակուղային իրավիճակում է, կապված Ադրբեջանում նախագահական ընտրությունների հետ: «Ցավում եմ, որ այս ընթացքում հայկական կողմը շատ պասիվ է, որովհետեւ տեղի են ունենում քննարկումներ հայ-ադրբեջանական տեսակետների վերաբերյալ, մանավանդ, որ դրանք կարող են շատ վնասակար լինել, հատկապես այն դեպքում, երբ մեր միջեւ փորձում են հավասարության նշան դնել»: 

Հրանտ Մելիք-Շահնազարյանը գտնում է, որ Ադրբեջանը հետաքրքրված է Մինսկի խմբի ձեւաչափի քայքայմամբ, քանի որ գտնում են, որ այս ընթացքում այն ոչինչ չի արել հակամարտությունը կարգավորելու համար. «Փորձելով փոխել Մինսկի խմբի ձեւաչափը, Թուրքիայի գործոնը այս հարցում կմեծանա: Ադրբեջանական կողմը փորձում է ակտիվություն մտցնել հայ-ադրբեջանական սահմանում`դիվերսիոն գործողությունների տեսքով, իսկ այս ամենը կոչված է միջազգային հանրությանը ցույց տալու, որ հակամարտությունը սառեցված չէ»:

Ըստ Հրանտ Մելիք-Շահնազարյանի`ադրբեջանական կողմը փորձում է ցույց տալ, որ հայկական կողմը ճիշտ է հաղթել է պատերազմում, բայց գլոբալ առումով Հայաստանը պարտվել է, ու այս համատեքստում անընդհատ թվեր են ներկայացնում իրենց տնտեսական առաջընթացի, ռազմական բյուջեի եւ այլնի մասին:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30