Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը Տաշքենդում ընթացող FIDE-ի կանանց «Grand Prix» մրցաշարի ութերորդ տուրում սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի արեց Վրաստանի ներկայացուցիչ, միջազգային վարպետ Բելա Խոտենաշվիլիի հետ:
Հայաստանի լավագույն շախմատիստուհին ութ տուրից հետո ուզբեկստանցի Նաֆիսա Մումինովայի եւ ռուսաստանցի Ալեքսանդրա Կոստենյուկի հետ միասին բաժանում է 9-11-րդ հորիզոնականները:
Այսօր շախմատիստուհիները հանգստանում են: Վաղը Էլինան սեւերով խաղալու է Ղազախստանի ներկայացուցիչ, կանանց գրոսմայստեր Գուլիխան Նախբաեւաայի հետ, որը եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ