shamshyan.com. Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ սեպտեմբերի 26-ին Երևանի Ալեք Մանուկյան փողոցում՝ ԵՊՀ-ի դիմաց, ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանին սպասարկող Lexus 05 ND 500 և Toyota Prado 05 ՍՕ 500 համարանիշի ավտոմեքենաները, չարամտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, 30 րոպեից ավելի ավտոմեքենաները կայանել էին 2-րդ շարքում, ինչը լուրջ խոչընդոտ էր հանդիսանում մյուս տրանսպորտային միջոցների տեղաշարժին՝ ծանրաբեռնված այդ փողոցում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ պահին ԵՊՀ ժամանեցին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Միասնական քննչական հանձնաժողովի նախագահ Աղվան Հովսեփյանը, ԿԳՆ և Արդարադատության նախարարները:
Վերջիններիս ծառայողական ավտոմեքենաների վարորդները երթևեկության կանոնների խախտումներ թույլ չտվեցին, մինչդեռ «Դերժավայի Արկադ» մականունը ստացած Ա. Համբարձումյանի Lexus ավտոմեքենայի դիմապակուց բացակայում էին ԱՊՊԱ և տեխզննման կտրոնները:
-
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում