Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղծառայողների շրջանում կրճատումներ են

Սեպտեմբեր 27,2013 11:27

 Վերջին շրջանում շատ է խոսվում պետական աշխատողների աշխատավարձերը բարձրացնելու հեռանկարի մասին։ Ընդ որում, խոստացվում են էական հավելումներ։ Եվ ենթադրվում է, որ այս արդյունքին կառավարությունը հասնելու է պետական աշխատողների կրճատումների գնով։

Ենթադրությունը ճշտելու նպատակով երեկ դիմեցինք Քաղծառայության խորհուրդ։ Վերջինիս նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը փոխանցեց, որ համակարգային ու համատարած կրճատումների մասին իրենց հայտնի չէ։ «Մենք այդպիսի որեւէ առաջարկություն, որեւէ գրություն չենք ստացել»,- ասաց նա։

Այդուհանդերձ, ըստ Աբրահամյանի, առանձին մարմիններում կան կրճատումներ։ Խոսքը վերաբերում է ՀՀ ֆինանսների նախարարությանը, որի աշխատակիցներից շուրջ 20-ը կրճատվել եւ գրանցվել են ռեզերվում։ Դա 6 ամիս ժամկետով է, որի ընթացքում նախարարության արդեն նախկին աշխատակիցները նաեւ աշխատավարձ կստանան։ Դրանից հետո նրանց աշխատանքային ճակատագիրը դառնալու է անհայտ։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30