Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում կրտսեր (20 տարեկաններ) տարիքային խմբում 69 կգ քաշային Արեւիկ Պապիկյանը երկամարտում ցույց տվեց 178 (79+99) կիլոգրամ եւ զբաղեցրեց 6-րդ տեղը:
Հայաստանի ծանրորդներից դեռ մրցահարթակ չեն մտել U23 տարիքային խմբում ընդգրկված գերծանր քաշայիններ Հայկ Հակոբյանն ու Հրաչ Ղարիբյանը: Նրանք պայքարի մեջ կներգրավվեն վաղը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ