ԱԱԾ նախկին աշխատակից Գուրգեն Եղիազարյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է մեկնաբանում ռուս սահմանապահների ընդգծված ակտիվությունը Հայաստանում։
Եղիազարյանը, պարզվեց, բարձր կարծիք ունի սահմանապահների վերաբերյալ եւ հորդորեց չառանձնացնել՝ սահմանապահները ռուս, հայ թե ուզբեկ են եղել, ապա նկատեց. «Այդ ռուս
սահմանապահն ի վերջո մեր սահմանի վրա է կանգնած, եւ մենք պետք է խորին հարգանքով վերաբերվենք այդ սահմանապահին»։
Նույնիսկ այն դեպքում, երբ անօրինական պահանջներ են ներկայացվում եւ տեխնիկա՞ են կոտրում՝ հարցրինք։ «Գիտեք, ուղղակի բացառում եմ անօրինական պահանջ ներկայացնելը։ Չեմ կարող ասել ինչ է եղել, բայց ես բացառում եմ, որ անօրինական պահանջ ներկայացվի։ Ի վերջո, նրանք էլիտար զորքերից են, եւ բացառվում է, որ էլիտար զորքի ներկայացուցիչն իրեն ոչ ադեկվատ պահի,- ասաց Եղիազարյանը՝ հավելելով։- Սահմանապահները ոչ մեր ԱԱԾ-ն են, որ դարձել է քաղաքական ոստիկանություն, ոչ էլ ոստիկանությունն է, որը ճանապարհին գործ ունի անելու։ Թույլ տվեք դրան չհավատալ»։
Կարդացեք նաև
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում