Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին կկալանավորե՞ն

Սեպտեմբեր 27,2013 10:49

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանն այսօր 40 րոպե ուշացումով սկսեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի վերաբերյալ քրեական գործով դատական քննությունը։ Սուրենյանցը մեղադրվում է տուժող Հեղինե Սարգսյանից 530 հազար ՀՀ դրամ խարդախությամբ վերցնելու համար։ Դատարան էր ներկայացել դատախազ Հայկ Մովսիսյանը, 2 վկաներ եւ տուժողը՝ Աշտարակից Հեղինե Սարգսյանը։

Նախագահողը տեղեկացրեց, որ դատական նիստը ուշ սկսելու պատճառը կապված է եղել ամբաստանյալի դատարան չներկայանալու հետ։ Աշխատակազմից զանգել են Ս. Սուրենյանցին, նա սկզբում ասել է, որ վատառողջ է, չի կարող ներկայանալ եւ գտնվում է հիվանդանոցում։ Երբ փորձել են իմանալ ո՞ր հիվանդանոցում։ Սուրեն Սուրենյանցը պատասխանել է, որ գտնվում է տանը եւ կաթիլային է ընդունում՝ անջատելով հեռախոսը։ Հաջորդ զանգին, երբ հարցրել են, թե որտե՞ղ է բնակության հասցեն, նա պատասխանել է, որ ընկերոջ տանն է գտնվում, քիչ անց հասցեն կճշտի եւ կասի։

Սույն քրեական գործում Սուրեն Սուրենյանցը 2 հասցե է նշել՝ Եղիազարյան 14 տուն եւ Անդրանիկի 19, բն. 68։

Սեպտեմբերի 4-ին դատարանը բերման ենթարկման մասին որոշում էր ընդունել եւ Մալաթիայի բաժնից ստացվել էր գրություն՝ նշված հասցեով նման մարդ չի ապրում, իսկ տանտեր Հայկանուշ Ապրեսյանն էլ հայտնել է, որ 7 տարի առաջ է գնել այս բնակարանը, երբեւէ չի ճանաչել Սուրեն Սուրենյանցին եւ տերն ինքն է։

Մեղադրող Հայկ Մովսիսյանը ասաց, որ ամբաստանյալի չներկայանալը հարգելի չէ, միջնորդեց հայտարարել հետախուզում եւ ապա փոխել խափանման միջոցը եւ կալանավորել։

Տուժող Հեղինե Սարգսյանն ասաց. «Կուզեի վերջ դնել այս ամենին, երրորդ անգամն է՝ գալիս ենք, ես անկողնային հիվանդ եմ պահում»:

Դատավորը մտել է խորհրդակցական սենյակ՝ խափանման միջոցի հետ կապված որոշում կայացնելու։

Ի դեպ, Սուրեն Սուրենյանցն ուներ պաշտպան՝ Կարապետ Գալստյանը, որը նույնպես դատական քննությանը չէր ներկայացել։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30