Հայաստանի նախկին գլխավոր դատախազ, Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ Աղվան Հովսեփյանը պատասխանել է NEWS.am-ի մի քանի հարցերին՝ կապված իր նոր աշխատանքի եւ Գլխավոր դատախազի պաշտոնում Գեւորգ Կոստանյանի թեկնածության առաջադրման հետ։
-Ինչպե՞ս եք վերաբերում Գեւորգ Կոստանյանի թեկնածության առաջադրմանը Գլխավոր դատախազի պաշտոնում։
-Կարեւորում եմ, որ հատկապես համակարգից է ընտրվել թեկնածուն, քանի որ նա արդեն ծանոթ է աշխատանքի առանձնահատկություններին եւ համակարգին ընդհանրապես։ Կարծում եմ կկարողանա կատարել իր առջեւ դրված խնդիրները։
-Նախագահի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովը ե՞րբ է սկսելու աշխատանքները։
Կարդացեք նաև
-ՀՀ Նախագահի կարգադրությամբ ստեղծվել է իրավական ապահովման հանձնաժողով, որի առջեւ խնդիր է դրվել միասնական քննչական մարմնի կազմավորման եւ գործունեության համար անհրաժեշտ օրենքների նախագծերը: Հանձնաժողովն արդեն իսկ ձեռնամուխ է եղել աշխատանքների իրականացմանը։ Ներկայումս ուսումնասիրվում է Հայաստանի քննչական մարմինների կառուցվածքը, նյութատեխնիկական բազան, օրենսդրական կարգավորումները, ինչպես նաեւ միջազգային փորձը։
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Առաջին հարցի պատասխանում ամեն ինչ ասված է: