Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանի ու մյուսների ճանապարհը փակելուն մասնակցել է նաև սյունեցի ՀՀԿ-ական թեկնածո՞ւն

Սեպտեմբեր 26,2013 23:15

Ինչպես հայտնի է` երեկ Մեղրի-Երևան ավտոճանապարհին միջադեպ էր տեղի ունեցել «Ժառանգության» ներկայացուցիչների և ռուս սահմանապահների միջև: Վերջիններս արգելել էին «Ժառանգության» երկու մեքենաների ուղևորների ազատ տեղաշարժվել ու կոտրել էին Զարուհի Փոստանջյանի տեսախցիկը, իսկ այս թիմը մեկնել էր Սյունիք ` քարոզչության և հետ էր վերադառնում Մեղրիից:

Այսօր «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը գնահատելով այս միջադեպը, իր կասկածները հայտնեց, որ ՀՀ իշխանություններն ու Սյունիքի պատգամավորի ՀՀԿ-ական թեկնածուն այս ամենի մասին կանխավ իմացել են:

«Սամվել Հայրապետյանից ու Զարուհի Փոստանջյանից իմացանք, որ առանց որևէ հիմնավորման մեր մեքենաները, որոնք քարոզարշավի մեջ են` օրենքին համապատասխան, խուզարկության են ենթարկվել սահմանապահ զորքերի, տվյալ դեպքում հենց ФСБ-ի ծառայության կողմից, այսինքն՝ տվյալ դեպքում օտար երկրի գործակալության կողմից: Ես չեմ բացառում, որ չընտրված իշխանությունները, նաև Հանրապետական կուսակցության թեկնածուն տեղյակ լինեն այս ամեն ինչից: Մենք բացատրություն են պահանջում, բայց մեզ համար նորություն չէ, այս վիճակի մեջ պայքարում ենք երկար-երկար տարիներ: Սա է ընդգծում նաև հրամայականը, որ հայ մարդը, տվյալ դեպքում սյունեցին պայքարի ազատվելու ստրկամտությունից և վախի ճիրաններից: Դատապարտում ենք և նաև բացատրություն պահանջում թե պաշտոնապես չընտրված իշխանություններից և թե Ռուսաստանի իշխանություններից, թե ինչպես կարող են հայրենի հողի վրա` առանց հիմնավորման, թեկնածուին կանգնեցնել, ո՞րն էր դրա նպատակը», -ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30