Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանը՝ ռուս սահմանապահներին. «Իրենք իրենց խայտառակել են»

Սեպտեմբեր 26,2013 22:54

«Մենք մեզ հանդո՞ւգն ենք պահել, իսկ ինչո՞ւ են մեզանից պահանջում փաստաթուղթ: Ես որտե՞ղ եմ գտնվում, որ դուք ինձանից փաստաթուղթ եք պահանջում: Իսկ որ ասում են, որ մենք պետք է օգնենք, որ իրենք հայտնաբերեին հանցագործներին, դա ո՞ր քրեական գործի շրջանակներում կամ ես ի՞նչ պարտականություններ ունեմ հանցագործ հայտնաբերել»,- Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսպես մեկնաբանեց ռուս սահմանապահների պարզաբանումները՝ երեկվա միջադեպի հետ կապված:

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ՀՀ-ում Սահմանապահ վարչությունն «Արմենպրեսին» ասել է, որ Զարուհի Փոստանջյանի փաստաթղթերի ստուգման ընթացքում վերջինս ներկայացրել է պատգամավորի վկայականը եւ կոպիտ կերպով բացատրություններ է պահանջել, իրեն հանդուգն է պահել, փորձել են սադրել հակաիրավական գործողություններ:

Զարուհի Փոստանջյանի խոսքերով՝ «Ասում են՝ իբր մենք սահմանի վրա էինք, բայց Լիճք գյուղը ո՞ր սահմանն է: Իրենք այնպիսի բաներ են անում, որ իրենք իրենց խայտառակել են: Հիմա դա հանդուգն է, ոչ հանդուգն է, եթե ես ինձ հանդուգն եմ պահել, ինչ-որ մի օրենք եմ խախտել, իրենք պետք է գնային եւ հաղորդում տային հանցագործության մասին: Բայց այդ դեպքում հասկանանք, թե ինչու էին եկել մեզանից դեպքից հետո ներողություն խնդրում»:

Ռուս սահմանապահները հերքել են նաեւ, որ իրենք կոտրել են այն տեսախցիկը, որով փորձել է նկարահանում անել Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանի մամուլի խոսնակ Դավիթ Հակոբյանը:

Զարուհի Փոստանջյանը տեղեկացրեց, որ քիչ առաջ ոստիկանները զննել են այն տեսախցիկը, որը կոտրած է եղել ՌԴ ФСБ-ի համազգեստով աշխատակիցներից մեկը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. gago says:

    Դուք ըլնեք ու Զարուհուն կանգնեցնե՞ք, ինչ հանդգնություն… Կարծում եմ Հայաստանում գիտեն, թե Զարուհին ինչպես է իր օրվա հացը վաստակում, զարմանալու ոչինչ չկա: Միակ տարբերությունը նա է, որ ռուց սահմանապահը պարտավոր չէ իրեն հայ ոստիկանի նման պահել:Նրանք ավելի անկաշկանդ են ու ականջ ծակող ձայներից նյարդայնանում են:

  2. Felix says:

    Ով էլ իր տերության գաղութում գտնվի՝ անկաշկանդ կլինի.., բա ոնց:

  3. Hakob says:

    ով խոսա խայտառակելուց: մի հատ կաշառակեր ախպորիցդ խոսա, այ Զարուհի…
    :))

  4. Hakob says:

    սովորական ջուր պղտորողներ են.
    այսինքն սկի ջուր պղտորող էլ չեն, կեղտ խառնող են իրենց ամերիկայից ստացած “ժառանգությով”:
    մեկը ասի, թե սրանք ինչի՞ հաշվիւն են ապրում ու հլա մի հատ էլ ֆռֆռում սաղ Հայստանով մեկ

  5. Hayk says:

    կարևորը այն չէ, դա Զարուհին էր, թե մեկ ուրիշը, էականը այն է, որ որևէ օտարազգի, այն էլ իմպերիալիստ ռուսը մեր երկրում, Նժդեհի հայրենիքում, իրավունք չպետք է ունենա հայ մարդուն, հայ կնոջը կոպտել, վիրավորել ու բռնության ենթարկել, սիրելի հայեր, եկենք լինենք թասիբով, Զարուհին ի վերջո հայ է ու կին

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30