Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Daily Star. Սիրիայի հյուսիսում ապստամբները հարձակվել են հայական եկեղեցու վրա

Սեպտեմբեր 26,2013 22:38

Հինգշաբթի Ալ Քաիդայի զինյալները վառել են Սիրիայի հյուսիսում գտնվող եկեղեցիների քանդակներն ու խաչերը ու ոչնչացրել են հայկական եկեղեցու ժամատան խաչը: Հայտնում է «Դեյլի Սթար»-ը՝ հղում անելով դիտարկող կազմակերպության:

Իրաքի և Լևանտի իսլամական խմբավորման զինյալները ներխուժել են Ռաքայի Սուրբ Նահատակաց հայկական եկեղեցի և հրդեհել են ներսի կրոնական կահավորանքը և ժամատան խաչը ցած նետելով՝ տեղը դրել են իրենց դրոշը, հայտնել են Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանության դիտորդական խմբից:

Ռաքա քաղաքում նրանք նաև հրդեհել են հունական Տիրամայր կաթոլիկ եկեղեցու կահավորանքը:

Ռաքա քաղաքը ապստամբների ձեռքն է անցել մարտին:

Լոնդոնում գործող կազմակերպությունը այս հարձակումները որակել է «կրոնական ազատությանը դեմ ուղղված, որոնք վիրավորանք են Սիրիայի հեղափոխության հասցեին»:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Vahram AtomTatikyan says:

    Ո՞վ է իրագործել այդ գազանաբարո գործողությունը Սիրիայի հյուսիսում գտվո հայ հուշարձանների վրա,իրականում` ՊԱՏԱԿԱՆՈՐԵՆ ԿԻԼԻԿԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՎՐԱ՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚ Մահմեդական ինչ-որ խաժամու՞ժ… Իհարկե ոչ. առաձին հերթին Օբաման, և Ռուսաստանի ծանր իրավիճակի հտևանքով անատամ դարձած Պուտինը։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30