Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կյանքի 84-րդ տարում վախճանվել է Սոս Սարգսյանը

Սեպտեմբեր 26,2013 22:17
Sos Sargsyan

Մահացել է հայ անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի եռակի դափնեկիր, Մեսրոպ Մաշտոց  շքանշանակիր Սոս Սարգսյանը:

Սոս Սարգսյանը ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 24-ին Ստեփանավան քաղաքում։ 1948 թ. տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես դերասան։

1954 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։

1954-1991թթ. եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան։

1991 թ. հիմնադրել է Համազգային թատրոնը։

1997-2006 թթ. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորն է, 2006-ից` ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահը։

2009 թ. ընտրվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ։

Նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում, ինչպիսիք են` «Նվագախմբի տղաները»‚ «Եռանկյունի»‚ «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ»‚ «Խաթաբալա», «Ձորի Միրո», «Սոլյարիս», Հայաստանում և ԽՍՀՄ մյուս տարածքում նկարահանված բազմաթիվ այլ ֆիլմերում։

  ՀՀ մշակույթի նախարարությունը հայտնում է, որ Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի գլխավորությամբ կստեղծվի թաղման  կառավարական հանձնաժողով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Hakob says:

    մեծերից մեկն էլ գնաց…

  2. Մարդ says:

    Մեծատառով մարդկանցից մեկն էլ գնաց … աստված իր հետ: Փոքրատառերովը էլի շատացան:

  3. Կարինե says:

    Շատ եմ ցավում…
    Հայ թատրոնի լեգենդ` Աստված հոգիդ լուսավորի…

  4. Լուսինե says:

    Ցավում եմ, մեծ կորուստ է շատ:

  5. Փիրուզ says:

    Խորապես ցավում եմ մեզ բոլորիս համար: Այս կարգի մասնագետ և մեծ մարդ ժամանակակից հայ թատրոնում երևի էլ չգտնենք:

  6. Mariam says:

    Աստված հոգին լուսավորի:

  7. Ռուբեն says:

    Հայկական կինոյում ու թատրոնում Սոս Սարգսյանի բացակայությունը պատկերացնելը շատ տխրեցնող է, իսկ նրա ձայնի և առոգանության կարոտը դեռ երկար կզգանք: Նրա բոլոր դերակատարումներն, առանց բացառության, ինքնատիպ էին ու հոգեհույզ:
    Նա իսկական մտավորական էր և երկրի համար սրտացավ քաղաքացի: Նա մեզ անընդհատ մեր երկրին, մեր լեզվին տեր կանգմելու կոչ էր անում: Նա բոլորիս հարազատն էր:
    Գնացիր ու մեզ մենակ թողեցիր էլի… այտա…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30