Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հայաստան և Ադրբեջան. ռիսկերի ժամանակաշրջան». ISG

Սեպտեմբեր 26,2013 22:11

«Ամերիկայի ձայն» ռադիոկայան. Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա լարվածությանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն է այսօր անդրադարձել «Միջազգային ճգնաժամային խումբ» (ICG) կազմակերպությունը, որի պաշտոնական կայքում հրապարակված «Հայաստան և Ադրբեջան. ռիսկերի ժամանակաշրջան» վերլուծության մեջ նշված է, որ անմիջական մտահոգություն են առաջացնում ռազմական սխալ հաշվարկները:

Վերլուծության համաձայն, ռազմական սխալ հաշվարկների հետևանքները կարող են տարածվել «տեղայնացված հետխորհրդային հակամարտության սահմաններից դուրս, քանի որ Հարավային Կովկասը, որտեղ հատվում են խոշոր տերությունների շահերը և որտեղ վերջիններիս միջև մրցակցություն է ծավալվել, այժմ էներգետիկ կարևորագույն ուղու է վերածվել»:

Հրապարակման հեղինակների համաձայն, երկու կողմերը բավականին հաճախ են դիմում սադրիչ գործողությունների, և որ անկայունությունը սաստկացնում է նաև երկու պետություններում քաղաքական խռովությունների վտանգը, որի հետևանքով երկու պետությունների առաջնորդները կարող կատարել բնակչության ուշադրությունը շեղելու փորձ՝ ավելացնելով ռազմական լարվածությունը կամ «դիմելով իրենց հակառակորդի ունեցած խնդիրների հաշվին առավելություն ձեռք բերելու ռիսկային գործողությունների»:

Միջազգային ճգնաժամային խումբը նշում է, որ բացակայում է միջազգային համակարգված ճնշումը՝ փակուղի մտած դիվանագիտական ջանքերին նոր թափ հաղորդելու ուղղությամբ:

Կազմակերպության համաձայն, Երևանում և Բաքվում, ինչպես նաև երրորդ երկրների դիվանագետների և վերլուծաբանների շրջանում առաջացել է թերահավատություն այն մասին, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդների գործունեությունը կարող է որևէ արդյունքների բերել:

«Այս ֆորմատի արդյունավետության մասին հարցեր առաջացրել է մասնավորապես Ռուսաստանի դիրքորոշումը», – շեշտում է «Միջազգային ճգնաժամային խումբ» կազմակերպությունը՝ հիշեցնելով, որ Ռուսաստանը, լինելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ, ռազմավարական կարևորագույն շահեր ունի Հարավային Կովկասում և զենք է մատակարարում հակամարտության երկու կողմերին:

Հետազոտական կազմակերպության համաձայն, այն չի կանխատեսում, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն անխուսափելի է կամ շատ հավանական: Վերլուծության մեջ նշվում է սակայն, որ առավել իրական են դառնում կայունությունը մոտակա ապագայում խարխլելու վտանգները, որոնք կանխարգելելու համար, ըստ «Միջազգային ճգնաժամային խումբ» կազմակերպության, անհրաժեշտ է դիմել «խելամիտ պրոֆիլակտիկ գործողությունների»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30