Օրերս Հայաստանի լեռնագնացության և լեռնային զբոսաշրջության ֆեդերացիայի մի քանի անդամներ, նրանց շարքում՝ 65-ամյա գյումրեցի Գագիկ Մուրադյանը բարձրացել են Արարատ լեռը:
Այս լեռնագնացությունն առանձնահատուկ էր նրանով, որ Գագիկ Մուրադյանը մինչև 4100 մետրը (Արարատի բարձրությունը ծովի մակարդակից 5165մ է) բարձրացել է ոտաբոբիկ: Հայտնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը՝ նշելով, որ հետագա բարձունքն անհնար էր հաղթահարել առանց հատուկ կոշիկի, քանի որ հետագա ճանապարհը ծածկված է պլստան նյութերով և սուր քարերով:
Իր յուրօրինակ արարքը Մուրադյանը նվիրել է Գյումրիի երկրաշարժի 25-րդ տարվա հիշատակին:
Գագիկ Մուրադյանն ամեն տարի երկրաշարժի հիշատակի օրը յուրահատուկ ձևով է նշում: Օրինակ, մի անգամ նա ձյան վրա վազել է 330 կմ՝ ի հիշատակ Գյումրիի մի դպրոցի 300 աշակերտների, որոնք մահացել են երկրաշարժի ժամանակ:
Կարդացեք նաև
Լեռը ոտաբոբիկ բարձրանալով՝ Մուրադյանը հույս ունի ուշադրություն հրավիրել Գյումրու երկրաշարժից զոհվածների հուշարձանի համար գումար հավաքելու համար:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ