Ինչպես տեղեկացնում են Aravot.am-ի ոստիկանական աղբյուրները, այս պահին արտակարգ դրություն է Գյումրու օդանավակայանում:
Հայաստանի հանրապետության ոստիկանության հանցագործության դեմ պայքարի 6-րդ վարչությունը ստուգումներ է իրականացնում այստեղ, նրանք աշխատակիցներից ցուցմունքներ են վերցնում 122 տոննա վառելիքի կորստի համար:
Հարցաքննվում են գրեթե բոլոր աշխատակիցները, հատկապես նրանք, ովքեր կապված են անվտանգության ու վառելիքի մատակարարման հետ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Ոնց որ թե հենց նոր են քյաբաբի սեղանից դուրս եկել: Էդ քաշով ու փորով ոնց են շարժվում, զարմանում եմ: Երևի կյանքում միակ ծանր բանը որ բարձրացրել են, իրենց կես միլիոն դոլարանոց մեքենաների բանալիներն են…
Քյաբաբի երկիր Հայաստանս: Ազգային արժեք!!!!
Չեմ էլ զարմանում այս ամենը իմանալով.սա հաստատ Սեյրանի ձեռքի գործն է:բա ո՞րտեղից են Գոհարի տղաները Լեքսուս ջիպեր քշում:122 տոննան ինչ է դրանց համար:միլլիոն տոննանել հերիք րի անի այդ սանձարձակների կարիքները ապահովելու համար:
Իսկ ինչու եք անհիմն եզրակացություններ անում առանց իմանալու արդյոք ինչ է տեղի ունեցել:
Իսկ դուք տեղյակ եք, որ այդ ամենը` վառելիքի կորուստը, հենց Սեյրան Չուխաջյանն է բացահայտել, եթե նա կապ ունենար այդ ամենի հետ արդյոք կհայտներ, որ օդանավակայանում վառելիքի կորուստ կա:
Պետք չէ ուռճացրած ներկայացնել այն ինչ չկա:
Դրա համար մինչ հրապարակելը և մեկնաբանություններ գրելը կարելի է ճշտել նոր նմանատիպ և ստահոդ հայտարարություններ անել:
Սուտ լուրեր տարածելու համար օրենքով կենթարկվեք պատասխանատվության: