Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հարկային մարմինների ստուգումները «Ռադիո Հայ»-ում քաղաքական նպատա՞կ են հետապնդում

Սեպտեմբեր 26,2013 20:48

Aravot.am-ը «Ռադիո Հայի» տնօրեն Անդրիաս Ղուկասյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում տարածել «Ռադիո Հայ» ՍՊԸ-ում կատարվելիք ուսումնասիրությունների մասին եւ, մասնավորապես ինչ ուսումնասիրությունների մասին է խոսքը:

«Սույն թվականի սեպտեմբերի 23-ին ՊԵԿ-ի նախագահը արձակեց հրամանագիր, իրականացնել ուսումնասիրություններ «Ռադիո Հայ» ՍՊԸ-ում` արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների օգտագործման եւ իրացման, պատրաստի արտադրանքի պաշարների, վաճառվող ապրանքների եւ մատուցվող ծառայությունների չափագրման համար: Նշված չափագրման նպատակների զգալի մասը, եթե ոչ ամբողջը` ակնհայտորեն չեն վերաբերում ռադիոկայանի գործունեությանը: Հանձնարարագրում օրենքով սահմանված պահանջները պահպանված չէին, բացակայում էր չափագրումներ հասկացողության հիմքը, այսինքն` անհնար էր հասկանալ, թե ռադիոկայանում կոնկրետ որ առարկան են ուզում չափագրել ստուգողները: Ստուգողների համար էլ անհասկանալի էր, թե ինչը պիտի չափագրեն, նրանք պատկերացնում էին, որ այդ ուսումնասիրությունը, այդ կերպ ձեւակերպած, իրենց տալիս է լիազորությունների լայն շրջանակ ամբողջ ֆինանսատնտեսական գործունեությունը ուսումնասիրել՝ սկսած 2009 թվականից: Բնականաբար ռադիոկայանի տնօրինությունը դա դիտարկեց միտումնավոր քայլ, որը նպատակ է հետապնդում միջամտել անկախ ԶԼՄ-ի բնականոն աշխատանքին, եւ քանի որ օրենքով նման դեպքերում նախատեսված է իրավասություն, հարկատուի որոշմամբ կարող է կասեցվել ստուգումը` համապատասխան ծանուցագիր ուղարկել ՊԵԿ–ի նախագահին»:

Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ ընկերության խմբագրությունը իր քաղաքական արձագանքը այս ամենի վերաբերյալ եւ ի բողոք այս միջամտության փորձի հանդես` եկավ գործադուլով, ու այն շարունակվելու է մինչեւ հոկտեմբերի 4-ը:

«Ռադիո Հայի» գործադուլի պահանջն է` կասեցնել անօրինական միջամտությունները անկախ լրատվամիջոցի աշխատանքին․ «Դա մեր ընդհանուր քաղաքական դիրքորոշումն է»,-ասաց Անդիրաս Ղուկասյանը:

Հարցին էլ՝ արդյոք մինչեւ հոկտեմբերի 4-ը հարցը կլուծվի՞` Անդրիաս Ղուկասյանը տեղեկացրեց. «Այսօր Անահիտ Սարուխանյանը դիմելու է Մարդու իրավունքների պաշտպանին, խնդրելու է նրա միջամտությունը այս իրադրությունը պարզելու համար: Մինչեւ ռադիոկայանը չունենա երաշխիքներ, որ հարկային մարմնի գործողությունները չեն հետապնդում քաղաքական նպատակ, բնականաբար այս տեսակ գործողությունների դեմ խմբագրությունը առարկելու է` իր բողոքը ներկայացնելով հանրությանն ու պետական մարմիններին»:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30