Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-չինական հարաբերություններն մշտապես ունեն դինամիկ զարգացման միտում. Տիգրան Սարգսյան

Սեպտեմբեր 26,2013 20:31

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը։

Հայաստանի կառավարության և անձամբ իր անունից շնորհավորելով ներկաներին Չինաստանի ազգային տոնի կապակցությամբ՝ վարչապետը չին ժողովրդին մաղթել է երջանկություն և բարեկեցություն:

Անդրադառնալով հայ-չինական երկկողմ հարաբերություններին՝ կառավարության ղեկավարը  հատկապես ընդգծել է տարբեր բնագավառներում երկու երկրների միջև դինամիկ զարգացող փոխգործակցությունը:

«Մենք առանձնահատուկ նշանակություն ենք տալիս Չինաստանի հետ հարաբերություններին, որը միջազգային ասպարեզում հանդիսանում է տնտեսական և քաղաքական հիմնական դերակատարներից մեկը: Միաժամանակ, մենք բարձր ենք գնահատում Չինաստանի կողմից մեր երկրի նկատմամբ ցուցաբերվող ուշադրությունը և շնորհակալ ենք մեր տարածաշրջանում իրականացվող բալանսավորված և կառուցողական քաղաքականության համար: Այդ կապակցությամբ, ցանկանում եմ վստահեցնել, որ ի դեմս Հայաստանի՝ Չինաստանն ու վստահելի գործընկեր և հավատարիմ բարեկամ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը նշել է, որ Չինաստանի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող քաղաքականության կարևոր բաղադրիչներից մեկը հանդիսանում է ֆինանսական և տեխնիկական աջակցությունը: Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ իր և Չինաստանի վարչապետ Լի Կեցյանի միջև 2013 թվականի սեպտեմբերի 10-ին Դալյան քաղաքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ստորագրվել է Հայաստանին լրացուցիչ 100 մլն յուանի աջակցության մասին համաձայնագիր:  «Մենք բարձր ենք գնահատում Չինաստանի ֆինանսական աջակցությունը, որը մեծ նշանակություն ունի մեր երկրի սոցիալ-տնտեսական կյանքում: Մենք նաև ողջունում ենք Երևանում չինական դպրոցի կառուցման վերաբերյալ Չինաստանի կառավարության որոշումը, ինչը ևս մեկ խորհրդանիշ կդառնա երկու ժողովուրդների միջև բարեկաման հարաբերությունների և համագործակցության ամրապնդման համար»,- նշել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ այսօր երկկողմ օրակարգային կարևորագույն կետերից մեկը հանդիսանում է տնտեսական կապերի զարգացումը: Կառավարության ղեկավարն ուրախությամբ նշել է, որ այդ հարաբերությունները մշտապես ունեն զարգացման միտում: Վարչապետն այդ ուղղությամբ կարևոր քայլ է համարել նաև Չինաստանի Ջինսուն նահանգի Թայժոու քաղաքի «Global Purchasing Centre»-ում հայկական ապրանքատեսակների տաղավարի բացումը, որը տեղի է ունեցել Չինաստան կատարած իր այցի շրջանակներում:

Տիգրան Սարգսյանը կարևորել է նաև Չինաստանի վարչապետի հետ ստորագրված երկկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացման համաձայնագիրը, որը նախատեսում է ստեղծել տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողով, ինչը կարևոր քայլ է տնտեսական կապերի զարգացման և ամրապնդման գործում:  Վարչապետի խոսքով՝ այդ համաձայնագրի իրականացումը թույլ կտա զարգացնել համագործակցությունը տնտեսության տարբեր ոլորտներում:

«Մեր կարծիքով՝ հեռանկարային են համարվում զբոսաշրջության ոլորտը, որի զարգացման համար մեծ նշանակություն կունենա երկկողմ ուղիղ ավիաչվերթերի իրականացումը, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաները, արդյունաբերությունը և այլ բնագավառներ: Վստահ ենք, որ այս ամենը նոր թափ կհաղորդի մեր երկրների միջև կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը»,- նշել է կառավարության ղեկավարը:

 

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30