Լրահոս
Օրվա լրահոսը

80 ամյա Իրավագիտության ֆակուլտետը վերանորոգվել է

Սեպտեմբեր 26,2013 20:22

«Մեր նման երկրում իրավագիտությունն ամենաարագ զարգացող գիտություններից է: Անկախ պետության կառուցման համար առաջնային նշանակություն ունի իրավունքը: Առանց նսեմացնելու մնացած մասնագիտությունների դերն ու նշանակությունը`իրավունքը այն է, ինչ անհրաժեշտ է հասարակական, քաղաքական, պետական, կենցաղային ցանկացած ոլորտում»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը:

Iravaget-2

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը 80 տարեկան է: 80 տարիների ընթացքում ֆակուլտետը տվել է մոտ 20000 շրջանավարտ: Իրավագիտության ֆակուլտետը առաջատարն է իր լայնամասշտաբ բարեփոխումների ծրագրերով: Այսօր այն նոր վերանորոգված լսարաններով դիմավորելու է ուսանողներին:

Դեկանի խոսքով անելիքները շատ են, ցանկությունը` մեծ, մեզանից յուրաքանչյուրի պատասխանատվության գիտակցումը ստիպում է էլ ավելի խստապահանջությամբ, նվիրվածությամբ ու հավատով մոտենալ սկսած գործին եւ այն հասցնել իր տրամաբանական ու հաջող ավարտին: Իրավագիտությունը գերազանցում է բոլորին իր պահանջվածությամբ: Մենք կառուցում ենք իրավական երկիր, նպատակն է օրենքի գերակայությունը:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի համոզմամբ մեծ ջանք ու եռանդ է ներդրվել ֆակուլտետի վերանորոգման գործում, կատարյալ տեսքի հասնելու համար: Այս վերանորոգումը չէր լինի, եթե չլիներ այն համառությունը, որը դրսեւորեց պրն. Ղազինյանը: Վերանորոգումը բյուջեով պլանավորած չէր, սակայն հաշվի առնելով հոբելյանը` համալսարանական կյանքի մեծ դոնորը վերանորոգվեց:

 

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30