Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Մաքսային միության դեմ. «Ո՞վ է ասել` Հայաստանը ճար չունի»

Սեպտեմբեր 26,2013 20:05

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է լինեն առողջ, երկկողմանի, բայց ոչ ստրկական: Ըստ նրա, սխալվում են մարդիկ` կարծելով, թե Հայաստանը այլ ճար չունի, քանի Մաքսային միությանն անդամակցումը:

«Ի վերջո, իհարկե, Հայաստանը միշտ պետք է ունենա մի այլ ճանապարհ, այդ ճանապարհը առաջին հերթին հիմնված պետք է լինի մեր ժողովրդի իրավունքի, ազատության և սահմանադրական կամքի վրա, որը մենք գիտենք, որ գոյություն առայժմ չունի: Մենք գիտենք` Շիրակը, այնպես և  ողջ Հայաստանը ինչպես քվեարկեց փետրվարի 18-ին, մենք գիտենք  իրականությունը: Քանի դեռ մենք ապրում ենք կեղծիքի մեջ, մենք չենք կարող մեր ազգային շահը ապահովել արտասահմանում: Ես անձամբ, նաև «Ժառանգությունը»,  կարծում են  նաև մեր ժողովրդի մեծ մասը կողմնակից ենք, որ մենք Ռուսաստանի հետ ունենանք շատ կարևոր, ռազմավարական նշանակության հարաբերություն, բայց մենք դեմ ենք, որ զիջենք մեր անկախությունը, մեր ինքնիշխանությունը, զիջենք մեր ազգային շահը: Դեմ եմ Հայաստան-Թուրքիա արձանագրություններին, դեմ եմ Մադրիդյան խորացված  սկզբունքներին, դեմ եմ նաև Մաքսային միությանը միանալու հայտարարությանը, ոչ որովհետև  այստեղ կա պրոռուսականության  կամ հակաամերիկյան տրամադրություն, այլ այն, որ Հայաստանը առաջին հերթին պետք է դառնա իրավունքի երկիր: Իր իշխանությունը իմ կարծիքով հիմա ապօրինի է  և դե ֆակտո է, պետք է ներկայացնել ժողովրդի իսկական շահերը, և  20 տարի այդպես չի եղել, երբ որ ունենանք ի վերջո իշխանություն և նախագահություն, որը ներկայացնում է թե գյուղերում, թե Շիրակ աշխարհում, թե ամբողջ Հայաստանի հանրապետությունում, մենք կկարողանանք ոչ թե փսփսալ աշխարհի մեծերի ականջներին, գնալ մայրաքաղաքից մայրաքաղաք, ռուսներին   լավ բան ասել, ամերիկացիներին նույն լավ բանը և հուսալ ուրիշ լավ բան, այլ ասել, որ մենք ունենք մեր ազգային շահը, ժողովրդավարական երկիր ենք, և մենք ունենք ժողովրդի մանդատը ներկայացնելու Հայաստանի շահը թուրքական ճակատում, Ցեղասպանության 100- ամյակին ընդառաջ` առանց նախապայմանների, դիվանագիտական հարաբերություններում: Եվ եթե թուրքերը ուզում են իջեցնել իրենց նախապայմանները, մենք, վերջապես մեր նախապայմանները կներկայացնենք`Արցախի հարցում ճանաչում և Ռուսաստանի հետ շատ առողջ և երկկողմանի հարաբերություն, բայց ոչ ստրկացում: Այն, ինչ-որ այսօր կատարվում է  ոչ լեգիտիմ, ոչ իրավական  իշխանության կողմից, դա բոլշևիկաթուրքական 21 թվականի պայմանագրի ժամանակակից կրկնությունն է և թող ոչ մեկը շարքային, գիտակից, երիտասարդ, իրազեկ  Հայաստանի քաղաքացուն չփորձի համոզել, թե Հայաստանը ճար չունի: Հայաստանը միշտ պետք է այլընտրանք ունենա բոլորի նկատմամբ: Եվ այլընտրանքի առանցքը պետք է լինի Հայաստանի շահը»:

Րաֆֆի Հովհաննիսյանը, Մաքսային  միությանը անդամակցումը համարելով անհեռանկարային, հակասահմանադրական, նաև կարծիք հայտնեց, որ ժողովրդավարական Ռուսաստանը պետք է գնահատի, որ իր ամենալավ գործընկերը կարող է լինել ժողովրդավարական Հայաստանը, որը ոչ թե ենթարկվում է, այլ ներկայացնում է իր ազգային շահը բոլոր բարեկամ երկրներին: Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ պակաս  կարևորում է բարեկամությունը այլ երկրների հետ, քան միայն մի երկրի հետ: «Սա ազատ առևտրի պայմանագիր չէ, վերազգային բան է, իսկ սա նշանակում է , որ մենք  զիջում ենք մեր արտաքին քաղաքականությունը ինքնուրույն կազմավորելու ու իրացնելու հնարավորությունը», -համոզված է  «Ժառանգության» առաջնորդը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30