Ստամբուլի Սուրբ Սոֆյայի տաճարը մզկիթ դարձնելու առաջարկն արդեն ներկայացվել է Թուրքիայի իշխանություններին: Հայտնում է «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանը:
Եթե առաջարկին դրական պատասխան տրվի, ապա քրիստոնեական աշխարհը կկորցնի իր ամենակարևոր խորհրդանիշերից մեկը, ու կխոսվի Թուրքիայում մահմեդականությանը վերադառնալու և քրիստոնյաների նկատմամբ հետապնդումներ սկսելու մասին, հավատացած են մասնագետները:
6-րդ դարում կառուցված Սուրբ Սոֆյայի տաճարը 15-րդ դարում՝ Կոստանդնուպոլիսի անկումից հետո, վերածվել էր մզկիթի ու միայն 1935թ. Քեմալ Աթաթուրքի շնորհիվ աշխարհի ամենամեծ քրիստոնեական տաճարներից մեկը դարձավ թանգարան:
Սուրբ Սոֆյայում նամազներ անցկացնելու թույլտվություն ստանալու կոչերը վերջին տարիներում բազմաթիվ անգամ են եղել: Սակայն նախկինում այդ պահանջները ուշադրության չեն արժանացել: Հիմա պետությունում սկսվել է հասարակական կարծիքի ձևավորման գործընթաց: Տաճարը դարձել է քաղաքականության խաղաքարտ, պնդում է «Մերձավոր Արևելք – Կովկաս» նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ստանիսլավ Տարասովը:
Կարդացեք նաև
«Որոշակի քաղաքական շրջանակներ, որոնք հանդես են գալիս քրիստոնեական տաճարը մզկիթի վերածելու կոչերով, բացեիբաց մարտահրավեր են նետում քրիստոնեական աշխարհին: Նրանք ուզում են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գլոբալ իրադարձությունների սցենարները կապել քաղաքակրթությունների միջև հակամարտության հետ», – ասել է Տարասովը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ