Այսօր Հանրային խորհրդի քաղաքաշինության և ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովում քննարկվեց «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի (Կլոր շենք) հարցը:
Նշենք, որ Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը վերջերս դիմել էր Հանրային խորհուրդ` տեղեկացնելով, որ ՀՀ կառավարությունն ու «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն քննարկում են օդանավակայանի առաջիկա 5 տարիների զարգացման խնդիրները, որի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել վերջնական գնահատական տալու հին ուղևորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման խնդրին: Քաղավիացիայի վարչության կողմից Հանրային խորհրդին առաջարկվել էր համատեղ քննարկել հարցը, որպեսզի մինչև վերջնական որոշում կայացնելը հասկանալի լինեն այն գնահատականներն ու մոտեցումները, որոնք առկա են համալիրի նկատմամբ հանրության և ոլորտի մասնագետների կողմից:
Քաղավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչ Աշոտ Ազիզյանը հիշեցրեց, որ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կողմից նոր բիզնես պլան է ներկայացրել կատարվելիք աշխատանքների մասին, սակայն կազմակերպությունը ցանկանում է լսել նաև հանրության կարծիքը։«Այն որոշումը, որ կկայացնի հանրությունը, կլինի մեր կողմից ընդունելի»,-ընդգծեց նա:
Կարդացեք նաև
Մինասյանի կարծիքով` շենքերը ոչ թե ուժեղացնում ենք հետագա շահագործման համար, այլ հիմնահատակ քանդում ենք, որպեսզի տեղը նոր շինարարական հարթակ ունենանք: «Աշխարհում ընդունված է, որ երբ շենքը որեւէ արժեք չի ներկայացնում, այն քանդվում է, բայց մեր քաղաքի համար յուրաքանչյուր շենք, կարծում եմ, արժեքավոր է»,-ասաց Մինասյանը:
ՀԽ-ի քաղաքաշինության և ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովի բոլոր անդամները դեմ են, որ «Զվարթնոցի» հին շենքը քանդվի։
ՀԽ-ի Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանի խոսքով՝ այդ շենքը մեր լավագույն ճարտարապետական կառույցներից է, ավելին` ժամանակին Փարիզում մրցանակի է արժանացել։
Պրն Ազիզյանի խոսքով՝ մենք ունենք խնդիր այդ շենքը պահպանելու։ «Զվարթնոցի» հին շենքն ընդհանրապես չի օգտագործվում և անմխիթար վիճակում է գտնվում: Այն նորոգելու համար անհրաժեշտ է 10-12 մլն դրամ։
Ավիացիոն հարցերով ենթահանձնաժողովի ներկայացուցիչ Իզաբելլա Մուրադյանն էլ նշեց, որ Կլոր շենքը հնարավորություն է տալիս մեծ ինքնաթիռներ ընդունելու համար, ինչպես նաեւ, թույլ է տալիս դեպի ներս հրել օդանավը և սպասարկել մի քանի մեծ օդանավեր, ինչը չի կարող նոր շենքը: «Կլոր շենքում կարող է բացվել նաև տրանզիտ տարածք: Խիստ բացասական կարծիք ունենք այդ շենքի քանդման համար, առաջարկում ենք աջակցել ընկերությանը՝ տարանցիկ գոտի ստեղծելու պլան մշակելու հարցում»,- ասաց նա, նկատելով, որ կառավարությունը նախատեսում է բացել նաև մի շարք փոքր օդանավակայաններ: «Կապանի օդանավակայանը կգործի, վաղ թե ուշ կգործի Ստեփանակերտի օդանավակայանը, մենք ունենք փոքր ավիացիայի զարգացման խնդիր, իսկ այդ շենքը շատ հարմար կլինի օգտագործել այդ նպատակներին ծառայեցնելու համար: Մենք մասնագիտական տեղեկանք ենք կազմել և հույս ունենք, որ Կլոր շինությունը կգործարկվի և կծառայի իր նպատակներին»,- ասաց նա:
Քաղավիացիայի վարչության ներկայացուցիչ Աշոտ Ազիզյանն էլ հակադարձելով Իզաբելլա Մուրադյանին,ասաց, որ չի կարող այնպես պատահել, որ հին օդանավակայանը կարողանա մի քանի մեծ օդանավ սպասարկել, նորը՝ ոչ: «Ձեր հանձնաժողովը մի քիչ էլ պետք է կոնցեսիոների տեսանկյունից նայի: Ահռելի ծախսեր է պահանջում միայն նորը սպասարկելու համար: Շատ մեծ ֆինանսական կորուստներ է կրել ընկերությունը, այս օդանավակայանը կարողանում է նաև այդ ծառայությունները իրականացնել: Ֆինանսապես ձեռնտու չէ այն որպես տրանզիտային գոտի օգտագործելը»,- ասաց Ազիզյանը:
Քաղաքաշինության և ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանի խոսքով էլ` ամենամեծ դատավորը այս հարցում հանրության կարծիքն է, որը պետք է հաշվի առնի և´ ներդրողը, և´ քաղավիացիայի վարչությունը։ «Ես ուրախ եմ, որ նման քննարկումներ են կազմակերպվում։ Ուրախ եմ, որ հասարակության ձայնը պատկան մարմինը, երբեմն նաև ներդրողները լսում են։ Վառ ապացույցը Էռնեկյանն է, ով հայտարարել էր՝ ԱԳՆ-ի շենքը հյուրանոց չի դառնա, այլ կլինի թանգարան։ Այսինքն՝ մարդը լսեց և հասկացավ, իսկ Սամվել Ալեքսանյանը լսեց ու չհասկացավ»,-ասաց պրն Ազիզյանը։
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ
Էջմիածնի տաճարն էլ IV դ դարի, վաղուց ժամանակն է քանդելու, եթե չեք կարողանում 1980-ականներին կառուցած հանճարեղ օդանավակայանի շենքը պահել: Դուք էլ պիտի ճարտարապետ կոչվեք ??? Ուրեմն նոր կառուցած օդանավակայանի շենքը մի 30 տարուց հիմնահատակ քանդենք:
Հին շենքի վերանորոգման համար 12 մլն դրամ կպահանջվի… Դժվարությամբ եմ հավատում, որ Արմենիա միջազգային օդանավակայանները այդքան գումար չունի, իսկ նոր շենք կառուցելու համար իհարկե միջոցներ կգտնվեն: Զզվելի է պարոնայք, մի եղեք այդքան ցածր…
Քանդեք, քանդեք…ինչ տեսնում եք քանդեք….միայն քանդեք…ձեզ էլ քանդեք…