2013 թվականին Հայաստանից մեծ էր արտագաղթը: Ամռանը Հայաստանի տրանսպորտային ընկերություններն ավտոբուսներով եւ միկրոավտոբուսներով իրականացնում էին Հայաստան-Ռուսաստան ուղեւորափոխադրումներ: Հայաստանից Ռուսաստան մեկնող մեքենաները բեռնված էին ընտանիքներով եւ նրանց գույքով՝ անկողիններով, անձնական օգտագործման իրերով: Ռուսաստանից Հայաստան վերադարձող ավտոբուսների մեջ մի քանի ծեր մարդիկ էին:
Այդ ավտոբուսների վարորդներից մեկին հարցրեցինք, թե ավտոբուսները Ռուսաստանից Հայաստան գրեթե դատարկ են վերադառնում, ուղերթների տերերը վնասներ չե՞ն կրում: Նրանք հակադարձեցին, որ իրենք Հայաստանից մեկնում են լեփլեցուն, հանրապետությունից արտագաղթելիս մարդիկ հարմարվում են նույնիսկ ավտոբուսի միջանցքում դրված աթոռներին:
Վարորդներն ասացին, որ այդ ուղերթները շահույթով են աշխատում, սակայն իրենք լոկ գծատերերի կողմից սահմանված ամսական աշխատավարձի տերն են: Վարորդին հարցրեցինք, թե մինչեւ ե՞րբ են շարունակելու Հայաստանի բնակիչների տեղափոխումը Ռուսաստան:
«Ես հաշվարկել եմ՝ արտագաղթը նման տեմպերով շարունակվելու դեպքում Հայաստանից Ռուսաստան վերջին «ռեյսը» կատարելու եմ 2014 թվականի հոկտեմբերին»,-ասաց Ռուսաստանի ճամփան «մաշած» վարորդը:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ