Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԿԵ» ՓԲԸ պարզաբանումները «Հրազդան» կայարանի աշխատողների մի մասի ակցիայի կապակցությամբ

Սեպտեմբեր 26,2013 18:32

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Հրազդան» կայարանի աշխատակիցների մի մասի կողմից նախաձեռնած ակցիայի կապակցությամբ հայտնում ենք, որ այս միջադեպի առիթ էր հանդիսացել կայարանապետ Ա. Ստեփանյանի գործողությունները, ում սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած դժբախտ պատահարի պատճառով առաջարկվել է այլ պաշտոնի տեղափոխել:

Սեպտեմբերի 1-ին ժամը 15:00-ին «Հրազդան» կայարանում տեղի էր ունեցել մահվան ելքով դժբախտ պատահար: Կայարանի հերթապահ Ա.Խաչատրյանը, լքելով իր աշխատատեղն, իր գործընկեր Ս.Սիրունյանի հետ կայարանամերձ հրապարակում որոշել էր ստուգել անձնական ավտոմեքենայի արգելակները: Արդյունքում, ղեկին գտնվող Ս.Սիրունյանը վրաերթի ենթարկեց Ա.Խաչատրյանին, ով ընկնելով  գլխի վնասվածք էր ստացել և մահացել:

Այս միջադեպի հետ կապված իրականացված ստուգումների արրդյունքում կայարանում բացահայտվել էր աշխատանքի պաշտպանության և անվտանգության նորմերի ոչ բավարար մակարդակ: Բացահայտվեց նաև, որ կայարանի պետը չէր իրականացնում իր աշխատանքային պարտականությունները:

Սակայն հաշվի առնելով կայարանապետ Ստեփանյանի երկարամյա աշխատանքը երկաթուղային համակարգում՝ նրան առաջարկվել է անցնել այլ աշխատանքի:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ «ՀԿԵ» ՓԲԸ-ն հարկ է համարում պարզաբանել, որ.

1. Աշխատանքի պաշտպանության և անվտանգության նորմերի խախտումները և Ստեփանյանի կողմից իր աշխատանքային պարտականությունների չկատարումն արձանագրված են միջադեպի պատճառների ուսումնասիրության համար ստեղծված հատուկ հանձնաժողովի կողմից:

Կայարանապետին զբաղեցրած պաշտոնից տեղափոխվելու առաջարկը պայմանավորված է սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած միջադեպով, որի պատճառով կարգապահական պատասխանատության ենթարկվեց ոչ միայն Ստեփանյանը, այլ նաև մի շարք այլ ղեկավարներ:

2. Աշխատավարձի բարձրացման հետ կապված հայտնում ենք, որ ՀԿԵ-ում միջին ամսեկան աշխատավարձը կազմում է 195 000 դրամ: Համամատության համար հիշեցնենք, որ Հայաստանում միջին աշխատավարձը 2013 թվականի օգոստոսին կազմել է 149 725 դրամ:

Բացի այդ, աշխատավարձի ծավալը ՀԿԵ-ում  պարբերաբար ինդեքսավորվում է: Օրինակ, 2013 թվականի օգոստոսին արձանագրվել է 11%-նոց աճ 2012-ի նույն ամսվա հետ համեմատ:

«Հրազդան» կայարանում միջին ամսեկան աշխատավարը կազմում է 150 000 -180 000 դրամ (առանց հարկման):

Միևնույն ժամանակ Հրազդան-Կաքավաձոր-Մեղրաձոր միավորված կայարանի բեռնատար աշխատանքների ծավալները հունվարճօգոստոսին կազմեցին 1156 վագոն՝ 2012 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված 1663 վագոնի դիմաց, որի մեջ Հրազդան կայարանի մասը կազմում է միայն 14,1%:  Իսկ աշխատավարձի 11%-նոց աճի պարագայում կայարանի աշխատանքը կրճատվել է 30%-ով:

Այսպիսով, կայարանի կողմնապահ աշխատողների կողմից այսօր ներկայացված պահանջները անհիմն են և ուղղված են միայն սեփական անձերի հանդեպ հետաքրքրություն առաջացնելուն:

 

«Հարավկովկասյան երկաթուղի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30