Վահան Բաբայանը ի պատասխան ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Մաքսային Միությանը ՀՀ-ի անդամակցության վերաբերյալ հարցադրմանը գրում է.
«Ի պատասխան Ձեր՝ 09.09.2013 թ. նամակում Ձեր հարցադրմանը՝ Մաքսային Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցությանը կողմ կամ դեմ լինելու վերաբերյալ, ուզում եմ տեղեկացնել, որ այս պահին չեմ տիրապետում որևէ փաստաթղթային կամ պաշտոնական տեղեկատվության, ուստի առայժմ զերծ կմնամ գնահատականներ տալուց կամ դիրքորոշում հայտնելուց»:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ