Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ Անկախության 22-ամյակին նվիրված ընդունելություն Ուկրաինայում

Սեպտեմբեր 26,2013 18:02

Սեպտեմբերի 25–ին ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ դեսպանությունն Ուկրաինայի կառավարության ընդունելությունների տանը կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն:

Ընդունելությանը ներկա էին Ուկրաինայի նախագահի աշխատակազմի, կառավարության ներկայացուցիչներ, Գերագույն Ռադայի պատգամավորներ, գիտության, մշակույթի գործիչներ, հասարակական, ԶԼՄ–ների, հայ համայնքի եւ այլ բնագավառների ներկայացուցիչներ:

Ընդունելությանը իրենց մասնակցությունն էին բերել տարբեր աշխարհամասերի 50-ից ավելի երկրների դեսպաններ, մասնավորապես Ռուսաստանից եւ ԱՊՀ բոլոր, ինչպես նաև ԵՄ անդամ երկրներից (Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Լեհաստան եւ այլն):

Ողջունելով հյուրերին` ՀՀ Դեսպան Անդրանիկ Մանուկյանն իր ելույթում նշեց, որ չնայած բազմաթիվ դժվարություններին, խնդիրներին, մարտահրավերներին, մեզ պարտադրված պատերազմին, որոնց բախվեց նորանկախ հանրապետությունը, հայ ժողովուրդը, շնորհիվ իր տոկունության, հավատի, կամքի, միասնականության եւ համախմբվածության, կարողացավ հաղթահարել դժվարին խնդիրները եւ այսօր վստահությամբ կերտում է իր ապագան:

ՀՀ դեսպանը նշեց, որ հայ–ուկրաինական կապերը խարսխված են Ուկրաինայում հայոց դարավոր ներկայության վրա, մեր ժողովուրդների բարեկամությունը ունի հազարամյա պատմություն եւ այդ ողջ ժամանակաընթացքում մեր հայրենակիցները Ուկրաինայի հյուրընկալ հողում իրենց ակտիվ մասնակցույունն են բերել երկրի զարգացման գործում:

Նա գոհունակությամբ նշեց, որ ներկայիս շուրջ հինգ հարյուր հազարանոց հայ համայնքը, պահպանելով նախնիների պատմական ավանդույթները, ակտիվորեն մասնակցում է Ուկրաինայի պետականության զարգացմանն ու ամրապնդմանը` միաժամանակ լիարժեքորեն օգտվելով այն բոլոր հնարավորություններից, որոնք ստեղծված են ազգային ինքնության պահպանման համար:

ՀՀ դեսպանը առանձին գոհունակությամբ նշեց, որ վերջին տարիներին համաչափորեն եւ վերնըթաց զարգացում են ապրում հայ-ուկրաինական երկկողմ հարաբերությունները գործակցության բոլոր բնագավառներում, իսկ մշտական քաղաքական երկխոսությունը հնարավորություն է տալիս էլ ավելի զարգացնել եւ ամրապնդել հարաբերությունները;

Հայաստանը եւ Ուկրաինան ակտիվ համագործակցություն ունեն նաեւ միջազգային տարբեր կազմակերպությունների եւ կառույցների շրջանակներում:

Ընդունելությանը համերգային ծրագրով հանդես եկավ «Կիև կլասիկ» սիմֆոնիկ նվագախումբը:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30