Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Յուրի Վարդանյանը Ֆրանսիայի դեսպանին առաջարկեց…

Սեպտեմբեր 26,2013 17:54

Այսօր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը Ֆրանկոֆոնիայի 7-րդ միջազգային խաղերի առիթով հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն ամենայն մանրամասնությամբ խոսեց միջոցառման ընթացքի մասին` հատկապես խոսելով Հայաստանի մասնակցության մասին: 

Ասուլիսում ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը տեղեկացրեց, որ Ֆրանկոֆոնիայի խաղերում Հայաստանի ընդհանուր պատվիրակությունը բաղկացած է եղել 35 հոգուց, ներառյալ մշակույթի նախարարությունը:

«Մեր պատվիրակությունում 23-ը մարզիկներ են եղել, որոնք ծրագրում ընդգրկված յոթ մարզաձեւերից մասնակցել են հինգին ու մեդալներ նվաճել ըմբշամարտում ու ձյուդոյում: Սեղանի թենիսում, ատլետիկայում եւ հեծանվասպորտում մենք մեդալներ չունեցանք: Բայց ինչպես նշեց պարոն դեսպանը, կարեւորը մասնակցությունն էր ու դա արդեն հաջողություն է: Նիստում Հայաստանն առաջին անգամ հանդես եկավ որպես ֆրանսիախոս երկրների միության լիիրավ անդամ: Ես Ֆրանկոֆոնյան խաղերը համարում եմ որպես ֆրանսիախոս երկրների միջեւ մարզական բարձրակարգ միջոցառում, որն իր ներկայությամբ պատվեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդը: Եվ քանի որ պարոն դեսպանն այս խաղերը համեմատեց Օլիմպիական խաղերի հետ, ես, որ բավականին հաջող մասնակցել եմ օլիմպիական խաղերի, գործնական առաջարկ եմ անում. կրկնապատկել Ֆրանկոֆոնիայի խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձեւերը եւ դրանցում ընդգրկել հատկապես այն մարզաձեւերը, որոնք ընդունված ու զարգացած են ֆրանսիախոս երկրներում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30