Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերի մասին» ՆՀ-764 հրամանագիրը` որոշում եմ.
Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի 80-ամյակի կապակցությամբ, իրավագիտության ասպարեզում մատուցած ծառայությունների, ինչպես նաև երիտասարդ սերնդի կրթության և դաստիարակության գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով պարգևատրել՝
Հարություն Մարտինի ԽԱՉԻԿՅԱՆԻՆ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր, իրավաբանական գիտությունների դոկտոր
Արթուր Գրիշայի ՎԱՂԱՐՇՅԱՆԻՆ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր:
ՀՀ Նախագահի աշխատակազմ
Մի հատ էլ քեզ պարգևատրի, լավ՝ կենաց ասելու և ուզունդարա պարելու համար: ԱՄՆ-ի նախագահը
ղալաթ է արել, որ նման շնորք ունենա: