Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոմիտասին մի՛ խցկեք սքեմի մեջ». Արայիկ Մանուկյան

Սեպտեմբեր 26,2013 17:24

Webtv.am  ինտերնետ հեռուստատեսության տնօրեն Արայիկ Մանուկյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ նեղսրտել է  առաջիկայում կայանալիք «Կոմիտաս վարդապետ» փառատոնի առիթով, որը նախաձեռնել է Սփյուռքի նախարարությունը: Ասում է՝ ամեն բան արժեզրկելու ազգային-ազատագրական մոլուցքով հիմա էլ Կոմիտասին են հասել ու նրան «Կոմիտաս վարդապետով» ասելով ուղղակի «խցկում» են զուտ վարդապետական սքեմի մեջ:

Արայիկ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում  մասնավորապես գրել է. «Մի արեք, չի ստացվում, մի արեք, մանավանդ, որ Կոմիտասը ձեզ համար վարդապետ է…Երեկ ստացվեց հերթական գույժը. «Կոմիտաս վարդապետ» փառատոն ենք անում…Ամեն բան արժեզրկելու ազգային-ազատագրական մոլուցքով հասանք նաեւ հայոց մեծագույն հանճարին՝ Կոմիտասին:
Ե՞րբ պետք է հոմսովետիկուսային մեր չինովնիկա-մտավորականության մնացուկները հասկանան, որ Կոմիտասը արժեհամակարգ է, Կոմիտասը համաշխարհային մշակութաբանական երեւույթ է, Կոմիտասն այն հանճարն է, որի գոյությունը հայի ինքնության կոդն է, գոյաբանական բանաձեւը, իսկ մենք հերթական անգամ մեզ ի ցույց դնելու մարմաջով, մեր անգործությունը գործի վերածելու համառությամբ ու շուստրիությամբ ձեռքներս գցում ենք Կոմիտասին: Շատ էլ, որ սեպտեմբերի 26-ը Կոմիտասի ծննդյան օրն է: Կոմիտասյան փառատոն Հայաստանը շա~տ վաղուց պիտի ունենար, բայց կոմիտասյան փառատոնը պիտի հզոր համապետական, համահայկական, համաշխարհային տոն լինի՝ պետության հզոր հովանին վրան: Եթե աշխարհի մեծագույն կատարողները չէին գալու Հայաստան ու Կոմիտաս չէին երգելու, եթե ամենամեծ հայ կատարողները չէին մեկտեղվելու Հայաստանում ու Կոմիտաս չէին երգելու, եթե աշխարհի հռչակավոր նվագախմբերը չէին գալու Հայաստան ու Կոմիտաս չէին նվագելու, եթե Կոմիտասն աշխարհով չէր արվելու, եթե Հայաստանը Կոմիտասով չէր շնչելու օրեր ու ամիսներ, եթե Կոմիտասի փառատոնի առաջ պետության ղեկավարներն ու Ամենայն հայոց կաթողիկոսները չէին խոնարհվելու, գերեզմանոց գնալու ու տխրաթախծոտ դեմքով ծաղիկ դնելուց նկարվելու ձեր մղումը փառատոնի մի վերածեք:
«Կոմիտաս վարդապետով» Կոմիտասի էությունը մի խեղաթյուրեք: Վարդապետներն էին, որ նվաստացրեցին Կոմիտասին, Կոմիտասին հալածեցին, ճզմեցին հոգին, Կոմիտասին մղեցին մի աշխարհ, որ իրենը չէր: Վարդապետներից էր փախչում Կոմիտասը, նրանց կղերական մտքից էր փախչում, նրանց կղերական հայացքից էր փախչում, իսկ դուք «Կոմիտաս վարդապետով» նրան կրկին խցկում եք վարդապետական սքեմում:
Կոմիտասը սեւ հագած, խելագարված, ծառերից կախված, սեւ սքեմով ծառերի տակ նստած, գունատ ու մարող հայացքով կղերականը չէ, որ ձեր հիշողություններում դաջվել է ձեր ժամանակվա դասագրքերից…»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. ester777 says:

    Ավելին ասել պետք չէ, ես համամիտ եմ

  2. Անի says:

    Կոմիտասը նվագախմբային գործեր ունի՞ գրած, որ աշխարհի մեծ նվագախմերը գային կատարեին:) Լաւ չեք ուսումնասիրել Կոմիտասին, միայն Կոմիտասը էս ա , էն ա, էս , էն ա: Չեղաւ)))

  3. vahan says:

    Դժբախտաբար յարգելի Պարոնը “վարդապետ” բառի իսկական նշանակութեան տեղեակ չէ։ Ատիկա վարկաբեկիչ ոչինչ ունի։ Մեր ներկայի վարդապետները ո՛չ խօսքի վարպետ են, ոչ ալ երգի հմուտ։
    Սեւազգեստ աւազակներ են։ Բայց անունի նոյնութիւնը մարդու նոյնութիւն չէ։
    Մնացեալ գերադրական ածականներէն Կոմիտասը բան չի շահիր։ “Վարդապետով” կամ առանց “Վարդապետի” լաւ է որ նման փառատօն կազմակերպուի, եթէ ատիկա առիթ պիտի ըլլայ լսելու “ամբողջական Կոմիտաս” -8 հատոր-։ Ի դէպ՝ հիմա ո՞վ գիտէ Կոմիտաս երգել, ո՞վ։

  4. Անահիտ says:

    Համամիտ եմ Արայիկ Մանուկյանի հետ: հենց հայ առաքելական կոչված եկեղեցին իր “սրբերով” խենթացրեց Կոմիտասին:

  5. Անահիտ says:

    Հայ առաքելական եկեղեցական ինկվիզիցիա կատարվեց Կոմիտասի հանդեպ;

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30