Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Հարությունյան. «Ուր՝ Վոլոդյա Ավետիսյանի 2000 դոլարը, ուր՝ Լիսկայի հափշտակած ավելի քան 200 մլն դոլարը» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 26,2013 17:13

Aravot.am-ի հետ զրույցում Գորիսի՝ 1992-94 թթ. քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը պատմեց, թե տարիներ առաջ որքան աղքատ է եղել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը. «90 թվականին, երբ Սուրիկ Խաչատրյանը Գորիս եկավ, ես ոչ միայն ազատամարտի շարքային էի, այլեւ զբաղեցնում էի նաեւ Գորիսի շրջանային կուլտուրայի բաժնի վարիչի պաշտոնը: Սուրիկ Խաչատրյանը մոտեցավ ինձ եւ ասաց, որ փող չունի, բայց ունի հին գորգ՝ Ադրբեջանից բերված: Առաջարկեց, որպեսզի գնենք եւ թանգարանում տեղադրենք: Ես հրաժարվեցի: Նա չուներ իսկապես փող եւ այլ կարգի հարստություններ: Ուներ մի հին 06 եւ երկու սենյականոց բնակարան: Այն ժամանակ ոչինչ չունեցողն այս 23 տարիների ընթացքում մեր ժողովրդից եւ հայոց պետությունից հափշտակել, յուրացրել եւ կողոպտել է ավելի քան 200 մլն դոլարի ֆինանսական միջոցներ ու կարողություններ: Դա ավելին է, քան Սյունիքի 110 համայքների վերջին 22 տարիների բյուջեները՝ միասին վերցրած»:
Նա անդրադարձավ գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալությանը՝ ասելով. «Ես չեմ կարող հաստատել կամ հերքել, բայց իր մարտական ընկերներն ասում են, որ դա հետապնդում է՝ իր ակտիվ հասարակական գործունեության հետ կապված: Աստված տա, թող այդպես լինի: Բայց եթե նա կատարել է հանցավոր մի գործողություն, թող կանգնի քրեական պատասխանատվության առաջ: Խոսքը վերաբերում է 2000 դոլարի մասին: Բայց ուր՝ 2000 դոլարը, ուր՝ Լիսկայի հափշտակած ավելի քան 200 մլն դոլարը: Այս դեպքում Վոլոդյա Ավետիսյանին անմիջապես ձերբակալում են, կալանավորում են, իսկ մյուս դեպքում՝ տխրահռչակ Լիսկայի պարագայում, ոչ միայն չեն ձերբակալում ու կալանավորում, ոչ միայն քրեական պատասխանատվության առաջ չեն կանգնեցնում իրեն, իր մարդասպան որդուն, թիկնապահին, իր բանդայի մյուս անդամներին, այլ պարգեւատրում են պարզապես, քրեական հետապնդումն են դադարեցնում: Լիսկային տալիս են մեր պետության բարձրագույն պետական պարգեւներ, գնդապետի զինվորական աստիճան է ստացել: Ապշել կարելի է, որ ՀՀ բարձրագույն իշխանավորները եւ իրավապահ համակարգի ղեկավարները այդպես էլ բացարձակապես տրամադրված չեն Լիսկային վերջապես կանգնեցնելու քրեական պատասխանատվության, օրենքի առաջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30