Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սամվել Հարությունյանի շահերը դատարանում պաշտպանելու է Մուշեղ Շուշանյանը․ (Տեսանյութ)

Սեպտեմբեր 26,2013 16:52

«Մեր իրավապահ համակարգի ղեկավարները քանիցս ասել են, որ մարդիկ չեն օգնում իրավապահներին, որպեսզի բացահայտեն հանցագործությունները: Վլադիմիր Գասպարյանին ես ասում եմ՝ անձամբ ես անցած 115 օրերի ընթացքում հրապարակել եմ Լիսկայի ու նրա բանդայի կողմից կատարված ավելի քան 50 ծանրագույն հանցագործություններ, բերել եմ ճչացող փաստեր, լուսանկարներ եւ այլն եւ մինչեւ օրս քրեական գործ չի հարուցվել՝ իմ հայտարարությունների հետ կապված»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի 1992-94 թթ քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանը մոտ մեկ ամիս առաջ ինքն է դիմել Երեւանի Աջափնյակ ու Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Սամվել Հարությունյանի՝ պահանջելով նրանից 1.5 մլն դրամի փոխհատուցում՝ իրեն զրպարտելու համար:
Ըստ Սամվել Հարությունյանի. «Ստացվում է, որ ես մեղավոր եմ, քանի որ ես իբր թե չեմ կարողանում ապացուցել, որ Լիսկան կատարել է այդ հանցագործությունները: Ես չպետք է դա ապացուցեմ կամ որեւէ մեկը, ՀՀ իրավապահ համակարգը պետք է ապացուցի եւ վաղուց պիտի ապացուցեր: Եթե այդ հանցագործություններն այլոք կատարեին, նրանք վաղուց կանգնած կլինեին քրեական պատասխանատվության առաջ եւ մինչեւ այսօր էլ կալանավայրերում կլինեին»:
Նա խնդրեց միջազգային կառույցների ղեկավարներին, դեսպաններին, ինտերպոլին որի անդամ է ՀՀ-ն, վերջապես միջամտել այս գործին եւ Սուրիկ Խաչատրյանին կանգնեցնեն քրեական պատասխանատվության առաջ. «Ես կոչ եմ անում աջակցել ոչ թե ինձ օգնելու նպատակով, այլ որպեսզի այս դատարանը նույնպես չդառնա Լիսկայի եւ լիսկաների վայրի կամայականությունները պարտակողը, նրա օգտին վճիռներ ընդունողը»:
Սամվել Հարությունյանը տեղեկացրեց, որ դատարանում իր շահերը ներկայացնելու է փաստաբան Մուշեղ Շուշանյանը: Դատավորը Անի Մխիթարյանն է: Սամվել Հարությունյանը կոչ արեց նրան արդար դատավճիռ կայացնել, ինչպես ժամանակին դա արեց Պարգեւ Օհանյանը: Պարոն Հարությունյանը մտադիր է այս գործով իր իրավունքները պաշտպանել ընդհուպ մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, եթե հայաստանյան դատարանները համարձակություն չունենան արդար դատավճիռ կայացնելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30