Լրահոս
Օրվա լրահոսը

Կիպրոսի թեմի առաջնորդը՝ Հայաստանի եւ օֆշորային սկանդալի մասին

Սեպտեմբեր 26,2013 16:42

hetq.am. Ճեպազրույց Կիպրոսի թեմի առաջնորդՎարուժան արքեպիսկոպոս Հերգելյանի հետ

 -Կիպրահայերի շրջանում քննարկվե՞լ է օֆշորային սկանդալը, որտեղ նշվում է նաև Նավասարդ Կճոյանի ներգրավվածությունը:

-Ոչ: Այդ երևույթից բնավ գաղափար չունեինք և չունենք: Ինչ որ դուք գիտեք, այդքան էլ մենք գիտենք: Մենք չգիտեինք, որ մարդիկ այդպիսի գործեր են արել Կիպրոսի մեջ: Մենք ծանոթ չենք, թե ինչ գումարներ են եկել և դրվել դրամատների մեջ, որոնցից երկուսն արդեն սնանկացած են, և մարդիկ վնաս են կրել: Մեր եկեղեցին պահեստիկ գումարներ ուներ այնտեղ, և մենք նույնպես վնաս կրեցինք:

Կիպրոսի հայերն ընդհանրապես կապ չունեն մեր եկեղեցու կամ առաջնորդարանի հետ: Փոքր մասը, շատ հավատացյալ մասը եկեղեցի է գալիս, կապված է եկեղեցու հետ, բայց, դժբախտաբար, մեծ մասը կապված չէ եկեղեցու հետ: Երբեմն գալիս են պսակներ են անում: Այսօր շատացել են խառնամուսնությունները:

-Սրբազան, տվյալ դեպքում խոսքը վերաբերում է բարձրաստիճան հոգևորականին: Կիպրոսում հանդիպումներ ունեցե՞լ եք նրա հետ:

-Ոչ մի անգամ… Ինձ մոտ եկել են Պոզապալյան սրբազանը, Մարտիկյան սրբազանը, վերջերս ինձ մոտ եղավ Եզնիկ սրբազանը, Պարգև սրբազանը, քահանաներ և այլն:

-Սրբազան, այսինքն՝ սփյուռքի մեր հոգևորականները չե՞ն հետաքրքրվում, թե ինչ է կատարվում Հայաստանում, մասնավորապես, հոգևոր դաշտում:

-Հարցերը մենք այնպես ենք լսում, ինչ ասում է հեռատեսիլը, կամ անձերից, որոնց ասածները ես անձնապես չգիտեմ՝ ճի՞շտ են, թե՞ սխալ են: Այս հարցերը պետք է քննարկվեն երկուստեք: Մենք առիթ չենք ունեցել, կարծեմ, մեզ առիթ էլ պիտի չտրվի: Ես հոս եմ, և այդ ուղղությամբ խոսող չկա ինձ հետ:

-Չե՞ք կարծում, թե այդ հարցը պետք է դրվի Եպիսկոպոսաց ժողովի օրակարգում: Ինչո՞ւ չի քննարկվում օֆշորային սկանդալի հարցը ժողովին:

-Մեր ժողովը դեռ ժամանակ ունի: Մենք ունենք երկու գլխավոր հարց՝ սրբադասման օրակարգը և մկրտության խորհրդի հարցը: Առաջին նիստին հարց ունենք՝ եկեղեցին մարտահրավերների առաջ, որտեղ, եթե կգա հարցը, կգա, եթե չգա, չգիտեմ:

 

Մարինե Մարտիրոսյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30