Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյան. «Գործող ադմինիստրատորին, նկատի ունեմ Սերժ Սարգսյանին, կհաջողվի «և-և» խաղալով առաջ գնալ»․ (Տեսանյութ)

Սեպտեմբեր 26,2013 17:11

«Մենք կտրականապես դեմ ենք, որ ՀՀ-ն անդամակցի որևէ վերպետական կազմակերպության, լինի դա Եվրասիական միություն, թե Եվրամիություն: Բոլորովին այլ է` որպես դիտորդ մասնակցելը: Դեպի Մաքսային միություն քայլ կատարելը երկրի ինքնիշխանության կորստի վտանգ է ներկայացնում»,-Aravot.am-ի հետ զրույցում արձագանքելով այն կարծիքներին, թե «ընդհանուր հարցեր լուծելու համար հնարավոր է անկախության որոշ ատրիբուտներ զիջենք», այսպես պատասխանեց «Նախախորհրդարանի» քարտուղարության անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

Նա կարծում է, որ Մաքսային միությանը անդամակցելու որոշումը բացառապես ՀՀ նախագահինն է, բայց նաև պնդում, որ «շաբաթն ուրբաթից շուտ կգա». «Կասկածելի է, որ այն հեռանկարային ծրագրերը, որ կան Եվրասիական միության հետ կապված, հնարավոր կլինի կյանքի կոչել: Շատ ավելի շուտ մեր երկրում կլինեն փոփոխություններ և  պարագլուխի կողմից ինքնագլուխ կայացված որոշումները կվերանայվեն: Մեր ժողովուրդը պարտավոր չէ կատարել այն մարդու որոշումները, որը ոչ լեգալ է, ոչ էլ լեգիտիմ»:

Մեր մյուս հարցին` այնուամենայնիվ նոյեմբերին ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ինչ-որ պայմանագիր կստորագրվի՞, պարոն Սեֆիլյանը պատասխանեց. «Միշտ եղել եմ այն կարծիքին, որ այս ամբողջը մեծ թատրոն է: Մեծ հաշվով այսօրվա ՌԴ և Արևմուտքի քաղաքական ղեկավարության մոտ հակասություններ չկան:  Ինչպես մեր փոքրիկ երկիրն իր օլիգարխիկ կառավարման համակարգով ենթակա է համաշխարհային օլիգարխիկ կառավարման համակարգին, նույնպես ՌԴ-ի կառավարման օլիգարխիկ համակարգը ենթակա է համաշխարհային օլիգարխիկ համակարգին»:

Այս ենթատեքստում պարոն Սեֆիլյանը ամենևին էլ զարմանալի չի համարում այն, որ «Սերժ Սարգսյանին հաջողվում է «և-և-ի» ուղղությամբ քայլեր կատարել»: Այնուհետև նշում է. «Հարավային Կովկասի վերջին զարգացումները, Միջին Արևելքում տեղի ունեցածը, այն որ տարածաշրջանում մեր անմիջական հարևանը Իրանն է, իսկ աշխարհը կենտրոնացած է այս պետության վրա, այս համատեքստում պիտի դիտել այն փոփոխությունները, որ ուզում են կատարել մեր տարածաշրջանում: Ուստի կարծում եմ, որ գործող ադմինիստրատորին, նկատի ունեմ Սերժ Սարգսյանին, կհաջողվի «և-և» խաղալով առաջ գնալ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30