Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձաժողովը Տարոն Մարգարյանի վերաբերյալ ԹԻՀԿ դիմումի հիման վրա հարուցել է վարույթ

Սեպտեմբեր 26,2013 16:39

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և նրան փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերի և դրանց վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունների համադրման, ներքաղաքային փոխադրավարձը բարձրացնելու մասին որոշումը կայացնելիս անձնական բիզնես շահերով առաջնորդվելու, շահերի բախման իրավիճակում գտնվելու կամ նման ռիսկի առկայության, ինչպես նաև ներդրումները կառավարելիս պաշտոնեական դիրքը և լիազորություններն օգտագործելու հնարավոր դեպքերը բացահայտելու նպատակով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ԹԻՀԿ դիմումի հիման վրա հարուցել է վարույթ:
Նույն որոշմամբ Հանձնաժողովն առաջարկել է Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանին որոշումը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում ներկայացնել քննարկվող հարցի վերաբերյալ իր առարկությունները և բացատրությունները:
Հիշեցնենք, որ ԹԻՀԿ-ն, հղում կատարելով hetq.am և ilur.am կայքերի հրապարակումներին՝ դիմել էր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ խնդրելով վարույթ հարուցել և պարզել հրապարակումներում շրջանառվող տեղեկությունների իսկությունը՝ կապված Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գույքի և եկամուտների, ձեռնարկատիրական՝ մասնավորապես, տրանսպորտի ոլորտում որոշակի բիզնես շահերի առկայության հետ:

 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի  մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30