Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աշխարհի գավաթակրին քննիչից բացի չպարզված այլ անձինք էլ են հարցաքննել

Սեպտեմբեր 26,2013 16:15

 Ավան եւ Նորք-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ շարունակվում է քիկբոքսինգի աշխարհի գավաթակիր Վարաժ Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործով դատական քննությունը:

Հետազոտվել են մի քանի ապացույցներ, իսկ Վարաժ Մանուկյանի պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լուսինե Մարտիրոսյանը հանդես է եկել ապացույցն անթույլատրելի ճանաչելու մասին միջնորդությամբ:

Դատարանում առաջադրված մեղադրանքը հիմնավորող ապացույցներ ներկայացվել են Վարաժի` որպես կասկածյալ և մեղադրյալ խոստովանական ցուցմունքները, որտեղ նա նշել էր, թե իբրև դեպքի օրը դանակով ինքն է հարվածել Դավիթ Օհանյանին, իսկ Հակոբ Բուդաղյանին միգուցե դանակը թափահարելու ընթացքում կպել է, սակայն նրան դեպքի օրը չի տեսել: Նա նաեւ ասել էր, թե իբր 2011թ. սեպտեմբերի 20-ին ժամը 19:15-ի սահմաններում ընկերուհուն` Մարինե Գ-ին սիրահետելու պատճառով հանդիպել և վիճաբանության է բռնվել Դավիթ Օհանյանի հետ, որի ընթացքում մեկ անգամ բռունցքով հարվածել է նրա դեմքին, որից հետո կողմնակի անձանց միջամտության շնորհիվ վեճը դադարել է:

Նախաքննական մարմինն իրեղեն ապացույց էր ճանաչել Վ.Մանուկյանի` որպես կասկածյալ հարցաքննության և քննչական փորձարարություն կատարելու տեսանյութերի լազերային սկավառակները:

«Գտնում եմ, որ վերը նշված նյութերը չեն կարող դրվել մեղադրանքի հիմքում և որպես ապացույց օգտագործվել, քանի որ դրանք ձեռք են բերվել կասկածյալի և մեղադրյալի պաշտպանության իրավունքի խախտմամբ, ինչպես նաև քննչական գործողության կատարման կարգի էական խախտմամբ: 21.09.2011թ. ժամը 10:00-ին քննիչ Հ.Ղազարյանի կողմից կազմվել էր անձի ձերբակալման մասին արձանագրություն, որտեղ նշվել է, որ Վ. Մանուկյանը կասկածվում է ՀՀ քր.օր. 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ:

Նույն օրը ժամը 10:08-ին, որպես կասկածյալ Վ. Մանուկյանի մասնակցությամբ իրականացվել է քննչական փորձարարություն, որտեղ վերջինս փորձել է ցույց տալ գործողություն, որն իբր կատարել է 20.09.2011թ. ժամը 22-ի սահմաններում:

Տվյալ դեպքում հատկանշական է այն հանգամանքը, որ

նշված քննչական գործողության կատարման ընթացքում, ըստ կազմված արձանագրության, Վ.Մանուկյանը հանդիսացել է կասկածյալ, այնինչ վերջինիս չի բացատրվել կասկածյալի իրավունքներն ու պարտականությունները, նա զրկվել է պաշտպան ունենալու հնարավորությունից, դրա մասին Վ.Մանուկյանն «իրազեկվել» է արդեն նշված քննչական գործողությունը կատարելուց հետո և առանց կասկածանքի շուրջ հարցաքննելու»,-ասել է Լ.Մարտիրոսյանը:

Ըստ պաշտպանի միջնորդության, Վ.Մանուկյանը վարույթն իրականացնող մարմնի ճնշմամբ, տվել է անտրամաբանական ցուցմունք:

22.09.2011թ. Վ.Մանուկյանի մասնակցությամբ կրկին իրականացվել է քննչական փորձարարություն, որտեղ այս անգամ էլ արձանագրվել է, թե իբր Վ.Մանուկյանը Բակունցի 1-ին նրբանցքի ուղղությամբ մատնանշել է, մոտ 90 մ. հեռավորության վրա գտնվող ճանապարհահատված և նշել, թե նշված վայրում է տեղի ունեցել ծեծկռտուքը, որտեղ ինքը դանակի հարվածներ է հասցրել Դ.Օհանյանին և Հ.Բուդաղյանին. «Սա այն դեպքում, երբ որպես կասկածյալ հարցաքննության ժամանակ տրված ցուցմունքում անգամ, երբ վերջինիս կողմից փորձ է արվել իր վրա վերցնել նշված հանցագործության կատարումը, նման հանգամանք չի նշվել»:

Պաշտպանն ուշադրություն է հրավիրել արձանագրության ազատ տողերի առկայության վրա, ուր նշված չեն եղել ընթերակաների ամբողջական տվյալները. «Եթե փորձեմ ընդունել, որ ընթերականեր իրականում մասնակցել են, ապա նրանց անձը գաղտնի է պահվել»: Ըստ Լ.Մարիտիրոսյանի, տեսաձայնագրության մեջ պարզ երևում է, որ քննչական գործողությանը մասնակցել են մի խումբ անձինք: Բացի գործը քննող քննիչ Հ.Ղազարյանից կասկածյալին հարցեր են ուղղել արձանագրության մեջ չնշված, գործով չպարզված անձինք: Այսինքն, արձանագրությունում չի նշվել, ինչպես այն անձանց տվյալները, ովքեր մասնակցել են հարցաքննությանը, այնպես էլ նրանցից յուրաքանչյուրը չի ստորագրել այն: Թե ովքեր են եղել, ինչ առաքելությամբ, պարզ չի:

Ավելի խայտառակ վկա էլ է հարցաքննվել: Հարցաքննվել է հարցաքննվելու իրավունք չունեցող անձ, որը պաշտպանը գնահատում է այսպես .« Ցուցմունքում նա հայտնեց հանգամանքներ, որոնք իրեն հայտնի էին դարձել պաշտպանյալիս մասնակցությամբ իրականացված քննչական գործողությունների արդյունքներից, այսինքն, նրա ցուցմունքը բխել է պաշտպանյալիս ցուցմունքից»:

Պաշտպանական կողմին այդպես էլ չի ծանոթացվել Գրիգոր Ղազարյան կեղծանվամբ անձի նախաքննական ցուցմունքը, իսկ Անդրանիկ Մարգարյանի կեղծանվամբ անձի նկատմամբ էլ պաշտպանական միջոց է կիրառվել անհիմն:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30