shamshyan.com. Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 07:00-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Արտաշատի բաժին, որ Խոսրովի արգելանոցի թիվ 1 ուղեփակոցի մոտ տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության և ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արսեն Աբրահամյանի գլխավորությամբ:
Տեղում են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի և Արտաշատի քննչական բաժնի քննիչները:
Ոստիկանության օպերատիվ քննչական խումբը նշված հատվածում հայտնաբերել է Գառնի գյուղի բնակիչ, 50-ամյա Մխիթար Սեդրակյանի դին՝ կրծքավանդակի ձախ հատվածում ստացած հրազենային վնասվածքով:
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում