«Առավոտ Երիտասարդականը» ներկայացնում է 2013 թվականին էկրան բարձրացած և ամենաշատ դիտում ունեցող 5 ֆիլմերը՝ ըստ ռուսական KinoPoisk.ru կայքի.
1. Մեծն Գեթսբի / The Great Gatsby
Թվական՝ 2013 / Երկիր՝ ԱՄՆ / Ժանր՝ դրամա, մելոդրամա
1922 թվականի գարնանը՝ փայլուն ջազի և ալկոհոլի մաքսանենգության արքաների ժամանակաշրջանում Նիկ Կարաուեյը ԱՄՆ-ի արևմուքտից տեղափոխվում է Նյու Յորք։ Հետամուտ իր արկածախնդիր երազանքներին նա հաստատվում է իր հանրահայտ երեկույթներով և խորհրդավությամբ հայտնի դարձած Ջեյ Գեթսբիի առանձնատան հարևանությամբ, իսկ հանդիպակաց ափին ապրում են նրա զարմուհի Ջեյզին և նրա ամուսինը՝ շփացած ազնվական Թոմ Բյուքենենը։ Այսպիսով Նիքը հայտնվում է հարուստների՝ խաբկանքներով, ստով, ինչպես նաև սիրով պարուրված աշխարհում։ Նա ականատեսն է դառնում այդ աշխարհում կատարվող իրադարձություններին և գրում պատմություն անհնարին սիրո, մշտական երազանքների և մարդկային ողբերգության մասին, որոնք էլ տվյալ ժամանակաշրջանի բարոյական արժեքների արտահայտությունն էին։
Կարդացեք նաև
2. Անճոռնի Ես 2 / Despicable Me 2/
Թվական՝ 2013 / Երկիր՝ ԱՄՆ / Ժանր՝ մուլտֆիլմ, ֆանտաստիկա, կոմեդիա, արկածային
Գրյուն ամենաիսկական չարագործն է, ով իր հաշվին ունի բազմաթիվ մանր ստորություններ և մեծ գողություններ։ Նա ղեկավարն է մի խումբ աշխույժ մինիոնների, որոնց եռուն քայլերը երբեմն դժվար է լինում վերահսկել։ Բացի այդ ամենից Գրյուն երեք քույրերի հայր է։ Նա նրանց որդեգրել էր իր չարաբաստիկ ծրագրի իրականացման համար, սակայն արդյունքում անկեղծորեն սկսել էր սիրել նրանց և պահել իր տանը։
Գրյուն միևնույն ժամանակ շարունակում էր հոգալ իր դուստրերի մասին և ծրագրել նոր նենգ թալաններ. Եթե առաջին պարագայում նա հիանալի կերպով գլուխ էր հանում խնդրից, ապա երկրորդի դեպքում, բախտը նրան ավելի քիչ էր ժպտում։ Չարագործության համար ժամանակն այնքան էլ շատ չէր, և գործակալի հայտնվելը ավելի էր բարդացնում իրավիճակը…
3. Գեղեցիկ բառերի այգի / 言の葉の庭
Թվական՝ 2013 / Երկիր՝ Ճապոնիա / Ժանր՝ մուլտֆիլմ, անիմե, մելոդրամա
Տակաո անունով երիտասարդը օրերից մի օր հանդիպում է մի խորհրդավոր երիտասարդ կնոջ։ Նրանց պատահական և առաջին հայացքից ոչնչի չտանող հանդիպումները այգում, ուր Տակաոն անցկացնում էր ժամանակի մեծ մասը՝ երազելով իր տարօրինակ ցանկության՝ կյանքը կոշիկի արտադրությանը նվիրելու մասին, շարունակվում էին կրկին ու կրկին, բայց միայն անձրևոտ օրերին։ Հերոսների սրտերը սկսում են բացվել մեկմեկու, բայց դրա համար անհրաժեշտ է ժամանակ, իսկ անձրևային շրջանը հետզհետե մոտենում է իր ավարտին։
4. Խաբեության պատրանք / ռուս.՝ Иллюзия обмана, անգլ.՝ Now You See Me
Թվական՝ 2013 / Երկիր՝ Ֆրանսիա, ԱՄՆ / Ժանր՝ թրիլեր, դետեկտիվ
Ֆիլմի սցենարային գիծը ծավալվում է աճպարարների մի խմբի շուրջ, որը որոշել է կատարել իր հանցագործությունները ամենաանհավանական կերպով։ Հատկանշական է այն, որ բոլոր հանցագործությունները նրանք կատարում էին իրենց իսկ ելույթների ընթացքում՝ միևնույն ժամանակ մնալով աննկատ։ Միայն իր գործի գիտակը կարող է հանցագործություն կատարել մեծ թվով մարդկանց ներկայությամբ։ Նրանք այնպես էին ծրագրում իրենց գործողությունները, որ ոչ մի հանդիսատես, թալանված լինելով հանդերձ, ոչինչ չէր էլ կասկածում։ Բայց հաջողությունը մի օր երես է թեքում և …
5. Սթարտրեկ. հատուցում / Star Trek Into Darkness
Թվական՝ 2013 / Երկիր՝ ԱՄՆ / Ժանր՝ ֆանտաստիկա, մարտաֆիլմ, արկածային
Վերադառնալով Երկիր մոլորակ՝ «Էնթերփրայզ» տիեզերանավի թիմը հայտնաբերում է, որ իր կազմակերպության սկզբունքներն ու գործուներությունը հետզհետե կեղեքվում են ներսից։ Նավատորմը պարուրված է անբացատրելի սարսափով և անգործունեության է մատնված այն ժամանակ, երբ աշխարհը ավելի ու ավելի է գլորվում դեպի անդունդը։
Կապիտան Կիրկը իր վրա է վերցնում այդ ամբողջ քաոսի միակ պատասխանատու և մարդկությանը ոչնացնել ցանկացող չարագործի կալանմանն ուղղված գործողության ղեկավարումը։
Կենաց-մահու խճճված այս խաղում սերն ու ընկերությունը կզոհաբերվեն Կիրկի համար ամենաթանկ բանի՝ իր թիմի համար։
Դաթո Աբուլաձե