Օհանավանի գյուղացին՝ ընդդեմ գյուղի հոգեւորականի
Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակիչ Սուսաննա Գաբրիելյանն այսօր մի մեծ պաստառ ձեռքին, որտեղ փակցված էին մարզի եկեղեցիների լուսանկարները, կառավարության շենքի առաջ բողոքում էր Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Պռոշյանից ու մարզի մի քանի գյուղերի վանահայր Եփրեմ Զարգարյանից:
Տիկին Սուսաննան Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ իր կողմից քսան տարուց ավելի օգտագործվող հողամասը, որտեղ պտղատու ծառեր կան, կառավարության որոշմամբ տրվել է հոգեւորական Եփրեմ Զարգարյանին:
«Մարզպետն ու գյուղապետը տերտերի նվագի տակ պարում են: Գնացել եմ գյուղապետի մոտ, ասում եմ` որ դու ծնված չէիր, այս հողը մերն էր, ասում է` մարզպետն է կարգադրել: Մարզպետին ասում եմ, որ դու 30-40 հեկտարի տիրել ես, ինչո՞ւ քո հեկտարից մի 1000 մետր չես տալիս տերտերին, որ իմ ծառերի հատվածը տվեցիր»:
Կարդացեք նաև
Տիկին Սուսաննայի բողոքի մանրամասները` տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ