Լրահոս
Օրվա լրահոսը

«Թատրոնը, որ մենք խաղում ենք մեր բանկայի մեջ, դրսի աչքում ծիծաղելի է». մշակութաբան

Սեպտեմբեր 26,2013 15:26

«Տոնը ուղղակիորեն տոն չի, եթե չկա որոշակի պատմություն: Կարծում եմ, որ նախագահն այդ օրը պետք է կանչեր այն մարկանց, ովքեր այդ տարի աչքի էին ընկել: Մենք մինչև այսօր չունենք Հայաստանի քաղաքական պատմություն, բայց ունենք Հայոց պատմություն եւ ստացվում է, որ քաղաքական վերլուծություն չկա»,- այսօր այս մասին «Իրատես de facto» ակումբում` անդրադառնալով համապետական տոների անցկացմանն, ասաց մշակութաբան Ռուբեն Անգալադյանը։

Բանախոսի խոսքով` Կոմիտաս կկատարվի, թե Նունե Եսայան, կախված է մեզանից, թե տվյալ հասարակությունը ինչպիսի մշակույթ ունի եւ ինչպես է դրան վերաբերում: «Նունե Եսայանը չունի այն մակարդակը, որ ներկայացնի»,-ասաց բանախոսը, միաժամանակ նշելով, որ դժգոհ չէ, պարզապես չի ընդունում:

Ըստ նրա`ժողովրդի ներգրավվածությունը պետք է մեծ լինի նման տոների անցկացման գործում. «Մենք պետք է հասկանանք, որ սա մեր երկիրն է եւ ոչ թե վերևից պետք է իջնի, այլ ներքեւից բարձրանա, ժողովուրդը մասնակցի»,-ընդգծեց Անգալադյանը` ցավով նշելով, որ արտագաղթի ճամփան բռնած մարդը չի կարող տանը նստած հանգստանալ, երբ ամբողջ օրը մտածում է, թե ինչպես կարող է հեռանալ Հայաստանից: «Մենք պետք է ուղղենք մեր երկիրը: Ես տեսնում եմ մի մեծ խնդիր, երբ ասում են մտավորականները, հայրենասերները, թե վերադառնանք ակունքներին, սա վտանգավոր է, կարող ենք վերադառնալ մինչև տասնհինգ թիվ»:

Մշակութաբանի տեսանկյունից՝ այն ինչ կատարվում է երկրի ներսում, եւս մեկ անգամ աշխարհին ծիծաղել ենք տալիս մեզ վրա. «Թատրոնը, որ մենք խաղում ենք մեր բանկայի մեջ, դրսի աչքում ծիծաղելի է»:

Անգալադյանն այդ օրը կցանկանար լսել տարբեր երգիչ-երգչուհիների կատարումներ հայ անվանի երաժիշտների ստեղծագործություններից, ազգային երգ ու պար, պարային անսամբլեաներ եւ ամենակարեւորը՝ որին մասնակցություն կունենար ժողովուրդը:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Այդ օրը, քաղաքակիրթ երկրների օրինակով, կարելի էր, նաև, մեր աշխարհահռչակ և անվանի մեներգիչների, երգչախմբերի, նվագախմբերի միասնական մասնակցությամբ, կատարել մի մեծակտավ օրատորիա` մեր ազգի հերոսական պատմական թեմայով… Հարգանքով` Ա. Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30