Այսօր խորհրդարանում Հայաստանում ԵՄ ներկայացուցիչ Տրայան Հրիսթեան հանդիպել է պատգամավորներին եւ քննարկել են Հայաստանի եվրաինտեգրման հեռանկարները։
ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ դեսպանի հետ հանդիպմանը մասնակցել են ոչ միայն եվրաինտեգրման հանձնաժողովի անդամները, այլ նաեւ այն պատգամավորները, ովքեր հետաքրքրված են եղել Հայաստան-Եվրոպա հարաբերությունների հետագա զարգացմամբ։
Տիկին Զոհրաբյանն ասաց, որ պայմանավորվածություն կա, որպեսզի հանդիպման մանրամասները չմեկնաբանվեն, այդ պատճառով հրաժարվեց պատասխանել մեր հարցերին։
Միայն տեղեկացրեց, որ հայ պատգամավորները բավականին սուր հարցեր են հնչեցրել, որոնց դեսպանը անկեղծ պատասխաններ է տվել։ Այդ իմաստով հանդիպումը տիկին Զոհրաբյանը գնահատեց բավականին արդյունավետ։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ