Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունն ինչո՞ւ նպատակահարմար չի գտել ավանդների վերաբերյալ օրինագծի ընդունումը

Սեպտեմբեր 26,2013 15:04

Գործադիրը քննարկել է ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայխնայբանկում ավանդատու հանդիսացող անձանց նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Արձանագրելով, որ ավանդների փոխհատուցման շարունակականությունը համահունչ է կառավարության` սոցիալական ոլորտում որդեգրած քաղաքականությանը, ինչն ամրագրված է ՀՀ ԱԺ կողմից հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրում, գործադիրը նպատակահարմար չի համարել ներկայացված նախագծի ընդունումը և հիմնավորել է իր առարկությունները: Այս առնչությամբ վարչապետը նշել է. «Ամեն տարի մենք սահմանում ենք, թե Խնայբանկի ավանդների սոցիալական օժանդակության ծրագրում ինչ թիրախային խմբեր ենք ընդգրկելու: Ժամանակին մենք Հայրենական երկրորդ պատերազմի մասնակիցներին դիտարկեցինք առանձին խումբ և նրանց հատուցումը տվեցինք, սոցիալապես առավել խոցելի խմբերին ենք առաջին հերթին հատուցումը տալիս: Այս տարի ևս Ազգային ժողով պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս մենք ներկայացնելու ենք այդ ծրագիրը: Եթե մենք ամեն տարի հանդես ենք գալիս այդ նախաձեռնությամբ, որովհետև մենք այդպիսի պարտավորություն ենք ստանձնել, բյուջեում էլ այդ գումարը դրել ենք, ապա անհրաժեշտություն չկա առաջ ընկնել և ներկայացնել օրենսդրական կարգավորման մոտեցումներ: Ինչ վերաբերում է առաջարկության բուն էությանը, բնականաբար, մենք հաշվի ենք առնում, թե որոնք են այն սոցիալական խմբերը, որոնց նպատակահարմար է ընթացիկ տարվա պետական բյուջեով ցուցաբերել սոցիալական օժանդակությունը: Դրա համար մենք պետական բյուջեի հետ զուգահեռ այդ ծրագիրը կներկայացնենք Ազգային ժողովի քննարկմանը»:                 

Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

ՀՀ Կառավարության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30