Սեպտեմբերի 26-ին ունեցավ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի դռնփակ նիստը` հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ։
Նիստին հրավիրված էր նաեւ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան։ Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցության, ինչպես նաեւ ապագա փոխգործակցության լրացուցիչ ուղիներին վերաբերող հարցեր։ Դեսպան Հրիսթեան պատասխանել է պատգամավորների հարցերին։
ԱԺ մամուլի հաղորդագրություն