Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն անդրադառնալով վերջերս ստեղծված սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին, ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ հանձնախումբը պարզապես խորհրդատվական մարմին է. «Այնպես չէ, որ ինչ որոշվեց այնտեղ, այդպես էլ լինելու է, այդ ամբողջը դեռեւս ներկայացվելու է նախագահին եւ նախագահն է այս պարագայում այն սուբյեկտը, որն իրավունք ունի կամ նախաձեռնելու, կամ ընդհանրապես ոչինչ չանելու, փոփոխություններ կատարելու եւ այլն: Խոսքը գնում է այս փուլում մասնագիտական աշխատանքներ կատարելու մասին»:
Իսկ թե սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելը որքանով կապ ուներ Հայաստանի` Մաքսային միությանը միանալու հետ, նախարարի մեկնաբանությունները` տեսանյութում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Արդարադատության նախարարը ամենայն հավանականությամբ նախագահի գործառույթները շփոթում է սուլթանի գործառույթների հետ: