Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԲ-ի հետ քննարկվող խնդիրների մեծ մասն արդեն լուծվում են

Սեպտեմբեր 26,2013 14:22

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչների հետ՝ ԱԶԲ-ի «Հյուսիս-հարավ» ծրագրի Տրանսպորտային ծրագրերի ղեկավար Պրիանկա Սենեվիրանտեի գլխավորությամբ։
Հանդիպման ընթացքում ԱԶԲ-ի ներկայացուցիչները Գագիկ Բեգլարյանին ներկայացրին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի ներկայիս ընթացքի վերաբերյալ միջազգային աուդիտորի կողմից կատարված նախնական ուսումնասիրության արդյունքները, հիմնական խնդիրներն ու դրանց հետ կապված մտահոգությունները:
Մասնավորապես, միջազգային աուդիտոր Սեմ Գուպտան նշեց, որ հիմնական խնդիրները կապված են աշխատանքների ավարտման ժամկետի և բետոնի որակի հետ: Նրա խոսքով՝ որոշ մտահոգություններ կան բետոնի խառնուրդում խոնավության քանակի հետ, ինչը կրկին պետք է ուսումնասիրվի:
Գագիկ Բեգլարյանը շնորհակալություն հայտնեց իրականացված աշխատանքների համար՝ նշելով, որ դրանք գրեթե համապատասխանում են նախարարության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքներին:
Պրիանկա Սենեվիրանտեն տեղեկացրեց, որ ծրագրի հարավային մասի` Արտաշատ-Քաջարան հատվածի տեխնիկատնտեսական ուսումնասիրության, նախնական նախագծման և մոտ 60 կմ հատվածի մանրամասն նախագծման, ինչպես նաև Տրանշ 3-ի շրջանակներում ԱԶԲ-ի ֆինանսավորմամբ իրականացվելիք աշխատանքների տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ընտրության մեխանիզմները հավանություն են ստացել ԱԶԲ-ի կողմից: Կառավարման խորհրդին ներկայացնելուց հետո հոկտեմբերի սկզբին կհայտարարվի միջազգային մրցույթ:
Գագիկ Բեգլարյանը նկատեց, որ ԱԶԲ-ի հետ երկար ժամանակ քննարկվող խնդիրների մեծ մասն արդեն լուծվում են: Հանդիպման ընթացքում Պրիանկա Սենեվիրանտեն խնդրեց նախարարության աջակցությունը՝ կապված հողերի օտարման գործընթացի արագացման հետ, նշեց, որ այդ խնդիրը խոչընդոտներ է առաջացնում Երրորդ տրանշի շինարարության մեկնարկի համար:
Նախարարն ընդգծեց, որ հողերի օտարման գործընթացում կան դժվարություններ, քանի որ գործ ունեն բնակիչների հետ, սակայն վստահեցրեց, որ նախարարությունն ամեն ինչ կանի այն արագացնելու համար:
Հանդիպման ավարտին Պրիանկա Սենեվիրանտեն տեղեկացրեց, որ առաջիկա օրերին ուսումնասիրություններ են կատարվելու բետոնի պատրաստման համար օգտագործվող հումքի քարհանքերում և այն գործարաններում, որտեղ պատրաստվում է բետոնը:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30