Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Պապյան. «Մենք կարող ենք վերադարձնել մեր անշարժ գույքը»

Սեպտեմբեր 26,2013 14:07

«Պետք է սկսել դատավարությունների շարք՝ մեր պապերի թողած անշարժ գույքը օրինական կարգով վերադարձնելու համար: Բնականաբար, խնդիրներ կլինեն, բնականաբար, դժվարություններ կլինեն, եւ գուցե թուրքական դատական ատյանները չկայացնեն այդ վճիռները, բայց սպառելով ներպետական արդարադատական աստիճանները, կարելի է հասնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ հաղթել»,- այսօր «Հայնյուզ» ակումբում ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

Նա վստահ է, որ այդ գործընթացին պետք է մեծ թափ տալ, եւ դրանով կշահեն ոչ միայն Ցեղասպանության զոհերի եւ Ցեղասպանության հետեւանքով հայրենազրկվածների ժառանգները, այլեւ՝ մեր պետությունը, եթե որոշակի մասնակցություն ունենա այս գործընթացին:
Որպես օրինակ նա բերեց Իսրայելի փորձը, երբ Արեւելյան Եվրոպայում իրենց թողած սեփականությունը ետ վերադարձնելու համար դատական պայքարում ձեռք բերած շահույթը բաժանվում է 33/33/34 հարաբերակցությամբ՝ սեփականատիրոջը, փաստաբանին եւ Ւսրայել պետությանը: Ասաց նաեւ, որ երեք տարի առաջ մասնակցել է Ժնեւում կայացած մի փակ հանդիպման, որի ժամանակ հանդիպել է Իսրայելի ամենահայտնի իրավաբաններից մեկի հետ, որը հաջողությամբ զբաղվել է այդ գործընթացներով եւ պատրաստակամություն հայտնել նույնը անել նաեւ հայերի համար: «Երեւանցի տղա է՝ հոր կողմից հայ, մոր կողմից՝ հրեա, ասաց, որ վերջին 20 տարում Իսրայելը՝ նման դատական հայցերի շնորհիվ Լեհաստանից, Չեխիայից, Սլովակիայից, Հունգարիայից, Ռումինիայից եւ այլ երկրներից մոտ 4 մլրդ դոլար է ստացել: Եվ ասաց, որ պատրաստ ենք ստանձնել այդ գործը նաեւ հայերի համար, բայց անհրաժեշտ է, որ լինեն արխիվային ամբողջ փաստաթղթերը»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30