Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք արժե՞ այդքան պայքարել արդարադատության վերականգնման համար

Սեպտեմբեր 26,2013 13:48

Կարելի է ասել՝ հոգնել եմ այս իրավիճակից, բողոքներից, նույն պատասխաններից, դատարանների անորոշ որոշումներից, որոնց նյութերում եղած թերությունները չեն վերլուծվում, հաշվի չի առնվում, որ բացահայտ խախտվել են քաղաքացու դատավարական եւ սահմանադրական իրավունքները։ Նախաքննական մարմնի կողմից անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունքի հետեւանքով թաքցվել է հովիվ Իշխան Մամոյանի բազմաբեկորային ոտքի վնասվածքը։ Դեպքի վայրը պատշաճ չի զննվել, դատաավտոտեխնիկական փորձագետին են ներկայացվել նյութերից չբխող, իրականությանը չհամապատասխանող ելակետային տվյալներ, որի պատճառով դատաավտոտեխնիկական փորձագետը տվել է սխալ, ոչ հիմնավոր եզրակացություն եւ այսպես՝ թերություններ, թերություններ, բազմաթիվ բացթողումներ, այսպես շարունակ։

Իսկ ո՛չ Շիրակի ընդհանուր իրավասության դատարանը, ո՛չ էլ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը չեն վերացնում նախաքննական մարմնի անհիմն եւ անարդարացի որոշումը։ Դիմել ենք  ՀՀ վճռաբեկ դատարան եւ հուսով ենք, որ մեր երկրի բարձրագույն դատական ատյանը վերջապես կվերացնի այդ որոշումը։

Մեկ-մեկ ուզում եմ ժամացույցը հետ տալ եւ ինքս ինձ հարցնում եմ՝ մի՞թե կարելի էր այսքան չարչարվել արդարությունը վերականգնելու համար, մի՞թե…

Հետո էլ կարծես թե սթափվում եմ եւ կանգնում եմ ոտքի՝ հաստատակամ ասում եմ, որ պե՛տք է պայքարել անարդարության դեմ, չէ՞ որ այն բոլորիս է վնասում, բայց երեւում է՝ դեռեւս ահագին պետք է չարչարվեմ, ահագին բանի հասնեմ, որ յուրաքանչյուրս իր մեջ քարացած մտածի, որ անարդարությունը մեկի նկատմամբ սպառնալիք է բոլորիս համար։

Հետո նորից եմ ընկնում մտածմունքի մեջ եւ մտածում եմ՝ ինչպես վերցրեցի իմ ուսերին այսպիսի պատասխանատվություն, բա որ չկարողանամ ոչինչ փոխեմ, հետո տակից ոնց պետք է դուրս գամ։

Պայքարում եմ, պայքարում արդարադատությունը վերականգնելու համար, դիմել եմ բոլոր իրավապահ մարմիններին, բոլորը միահամուռ մեր բողոքներն  ուղարկում են ՀՀ գլխավոր դատախազություն, նրանք էլ իրենց հերթին՝ Շիրակի մարզի դատախազություն։ Նրանք էլ, բնականաբար, տալիս են նույն պատասխանը, եւ հարկ եմ համարում ասել, որ հոգնել ենք նույն պատասխանները ստանալուց։ Ես սխալված չեմ լինի, եթե առաջարկեմ պատասխանատու իրավապահ մարմիններին, որպեսզի վերջապես թաքցնենք իրականությունն ու արդարությունը. միգուցե հին ու նոր օրերի նման մեկ հանձնաժողով ստեղծենք այդ չարաբաստիկ ոչխարների, «որոնք, ըստ նախաքննական մարմնի, կոտրել են իրենց տիրոջ ոտքը» գործով եւ տարիներ շարունակ հանձնաժողովի նիստ գումարենք, մինչեւ բոլորը մոռանան այս անարդարության մասին։

Բայց վստահաբար կարող եմ ասել, որ ՀՀ վճռաբեկ դատարանը այս գործն օբյեկտիվ,  բազմակողմանի կքննի եւ կվերացնի որոշումը եւ  անարդարությունը։

ԱՄՈ ՇԱՐՈՅԱՆ

«Միդիա-Շանգալ» եզդիների

ազգային միավորում

հ/կ խորհրդի նախագահ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սուրեն says:

    Մի հուսահատվիր պարոն Շարոյան արդարությունը կհաղթի և ՀՀ վճռաբեկ դատարանը արդարացի որոշում կկայացնի,միթե հնարավոր է այսպես շարունակել:Սուրեն

  2. Համլետ says:

    Հարգեք օրենքը ղեկավարվեք օրենքով հերիք է չի կարելի մի կործանեք վերջին հավատը իրավապահ մարմինների նկատմամբ:Ես չգիտեմ այլեվս ինչ ասեմ միթե կարելի է այդքան պայքարել արդարության համար:Համլետ

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30