Լրահոս
Օրվա լրահոսը

Կենտրոնական բանկը կանխատեսում է գնաճի նվազում

Սեպտեմբեր 26,2013 13:27

Գնաճը Հայաստանում ընդհուպ մոտեցել է 10 տոկոսին։ Պարենային ապրանքների դեպքում այն արդեն բնութագրվում է նույնիսկ երկնիշ ցուցանիշով եւ խորանալու միտում ունի։ Չնայած դրան, Կենտրոնական բանկը լավատես է եւ կարծում է, որ «մոտակա ամիսներին գնաճը նվազելու է՝ մոտենալով կանխատեսվող հետագծին»։ 

Կենտրոնական բանկի նման լավատեսության համար հիմք է ծառայել արտաքին եւ ներքին միջավայրում ձեւավորված բարենպաստ իրավիճակը։ Չնայած գնաճի մեղմացման համար ստեղծված դրական միջավայրը այնքան էլ տնտեսության օգտին չէ։ Նվազել են ոչ միայն արտաքին գնաճային ճնշումները, այլեւ թուլացել է ներքին տնտեսական ակտիվությունը՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով թանկացումների մեղմացման համար։
Ինչպես հայտնի է, արդեն տեւական ժամանակ Հայաստանում նկատվում է տնտեսական ակտիվության նվազում։ Վիճակագրական ծառայության վերջին հրապարակման համաձայն, այն կազմում է ընդամենը 3,8 տոկոս։
Սա տնտեսության ու սոցիալական վիճակի առումով լավ ցուցանիշ չէ, սակայն գնաճի վրա ունենում է միանգամայն դրական ազդեցություն։ Որքան տնտեսության մեջ ձեւավորվող արդյունքը դանդաղ է ավելանում, այնքան փոքր է նաեւ հասարակության եկամուտների աճը։ Մի բան, ինչը բնականաբար ազդում է սպառման վրա։ Կրճատվում է վճարունակ պահանջարկը՝ հանգեցնելով թանկացումների տեմպի նվազման։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30