Լրահոս
Օրվա լրահոսը

Կանադայի խորհրդարանի անդամը ԼՂՀ այցելելու համար ընկել է ադրբեջանական սեւ ցուցակի մեջ

Սեպտեմբեր 26,2013 13:14

Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ներկայացուցիչ Կիրո Մանոյանն այսօր «Ուրբաթ» ակումբում տեղեկացրեց, որ Կանադայի խորհրդարանի անդամ Ստեֆան Դիոնի այցը Լեռնային Ղարաբաղ մեծ աղմուկ է բարձրացրել Կանադայում Ադրբեջանի դեսպանատան մոտ:

Ստեֆան Դիոնն ասաց, որ իր այցից առաջ բնականաբար տեղյակ է եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության խորությունից: «Չգիտեի, որ նրանք ունեն սեւ ցուցակ: Իմ այցելությունը, առաքելությունը Լեռնային Ղարաբաղ` սիրիահայերի հետ հանդիպելն էր: Իմ նպատակը` Ադրբեջանի եւ Կանադայի միջեւ հակասություններ ստեղծելը չէր»,-նշեց նա՝  անտրամաբանական համարելով ադրբեջանական սեւ ցուցակը:

Ստեֆան Դիոնը նաեւ հայտնեց, որ Կանադայում աղմուկ բարձրացնողները կապ են հաստատել իր գրասենյակի հետ` դժգոհություն հայտնելով, որ այցելել է իրենց տարածք՝ առանց իրենց գիտության, սակայն. «Ես էլ նրանց բացատրել եմ իմ այցի նպատակները եւ ասել, որ պատրաստ եմ վերադադառնալիս հանդիպել նաեւ Ադրբեջանի դեսպանի հետ»:

Ստեֆան Դիոնը գտնում է, որ ճիշտ չէ, ինչ որ խնդիր լուծելու համար արգելել մարդկանց հետ շփվել: Նա համոզված է` ինչքան շատ շփում լինի, այնքան ավելի հեշտ կլինի հակամարտության կարգավորման հարցը լուծելը:

«Կանադան ճանաչել է հայոց ցեղասպանությունը եւ այնտեղ բոլոր կուսակցություններն էլ համակարծիք են այս հարցի հետ»,- շեշտեց Ստեֆան Դիոնը՝ ասելով, որ իրենք մեծ դերակատար չեն տարածաշրջանում, սակայն լավ հարաբերությունների մեջ են եւ Թուրքիայի, եւ Հայաստանի հետ:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30