Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ Գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի թեկնածությունը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը: Նրա խոսքով, ՀՀ նախագահի առաջարկությունը ԱԺ ներկայացվել է այսօր:
ՀՀ Գլխավոր դատախազի թեկնածության հարցը խորհրդարանում կքննարկվի սեպտեմբերի 31-ին մեկնարկելիք ԱԺ նիստում: ՀՀ գլխավոր դատախազը, Սահմանադրության համաձայն, կընտրվի Ազգային ժողովի պատգամավորների կողմից` փակ, գաղտնի քվեարկությամբ:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում