Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կանադայի խորհրդարանի անդամ Ստեֆան Դիոնը կաջակցի սիրիահայերին

Սեպտեմբեր 26,2013 12:57

Այսօր «Ուրբաթ» ակումբում Կանադայի խորհրդարանի անդամ Ստեֆան Դիոնն անդրադարձավ հայ-կանադական հարաբերություններին եւ իր այցելությանը` Հայաստան ու Արցախ։ Սեպտեմբերի 21-ին աշխատանքային այցով Երեւան ժամանած Ստեֆան Դիոնի այցը կազմակերպվել է Հայ դատի Կանադայի հանձնախմբի` Կանադայում ՀՀ դեսպանատան եւ ԼՂՀ ներկայացուցչության հետ միասին: Ստեֆան Դիոնը ծանոթացել է Արցախի իրականությանը, աջակցել հայ-կանադական հարաբերությունների սերտացմանը, ինչպես նաեւ ծանոթացել սիրիահայերի խնդիրներին` դրանց լուծմանը Կանադայի աջակցությունն ապահովելու նպատակով:

Տեղեկացնենք նաեւ, որ Ստեֆան Դիոնին ընդունել են մի շարք պաշտոնատար անձինք:

«Ես հնարավորություն ունեցա տեղում ծանոթանալ փախստականների խնդիրներին ու նաեւ ծանոթացա, թե ինչպես է կառավարվում Լեռնային Ղարաբաղը»,- ասաց Ստեֆան Դիոնը:

Ստեֆան Դիոնը տեղեկացրեց, որ Կանադան շատ մտահոգ է սիրիական տագնապով, իսկ ինչ վերաբերվում է տուժածներին ցուցաբերվելիք օգնությանը, ապա նշեց` «Ես հանդիպելով փախստականների եւ Սփյուռքի նախարարի հետ առաջարկներ եմ ստացել այն մասին, թե ինչ կարող է անել Կանադան նրանց օգնելու համար: Բայց հիմա չեմ կարող խոսել այդ մասին, քանի որ պետք է վերադառնամ Կանադա ու քննարկենք այդ հարցերը: Կանադան մոտիկից հետեւում է այդ բոլոր իրադարձություններին, ու նաեւ շատ մտահոգ է քիմիական զենքի կիրառման փաստի առիթով»:

Ստեֆան Դիոնը նաեւ նշեց, որ հայ-կանադական հարաբերությունները շատ լավ են ու դեսպանատուն բացելը Երեւանում` էլ ավելի կնպաստի այդ հարաբերություններն, ու մարդիկ այցի համար ստիպված չեն լինի գնալ Մոսկվա:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30